ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ին և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ին բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ի և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի կողմից արտադրված բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար։
Տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը և միջնորդել են կիրառել արագացված վարույթներ։
«Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ–ն տուգանվել է մոտ 457,3 հազար դրամով, իսկ «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ–ն` շուրջ 623,4 հազար դրամով։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում