550.71
6.86
486.54
+16
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 32151 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Կենդանաբանական այգում անկած 3 կենգուրուն ու մուֆլոնը ենթարկվել են լաբորատոր փորձաքննության. հայտնի է արդյունքը

15:53
06 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Օրերս Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունն ահազանգել էր, որ, այգու տարածք ներթափանցած շների ոհմակի ներգործության արդյունքում, անկել են 3 կենգուրու և 3 մուֆլոն:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի աշխատակիցներն անցկացրել են անկած կենդանիների լաբորատոր ախտաանատոմիական փորձաքննություն:

«Պարզվել է, որ բոլոր 6 կենդանիներն էլ անկել են արտաքին ներգործությամբ առաջացած, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով (պարանոցի վրա սուր-ծակող առարկայի հետքեր, պարանոցային ողերի կոտրվածք, սրտամկանի վրա ինֆարկտային օջախներ, պատռված որովայնապատ և այլն): Նմուշներ էին վերցվել նաև մանրէաբանական հետազոտության համար: Շեղումներ չեն հայտնաբերվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին թափառող շները հարձակվել են Կենդանաբանական այգու կենդանիների վրա։ Մասնավորապես, նոյեմբերի 1-ի լույս առավոտ ժամը 06:00-ի սահմաններում թափառող շների ոհմակը հարձակվել է Այգու 3 մուֆլոնների (2 արու, 1 էգ) վրա, ինչի հետևանքով գրանցվել է կենդանիների անկում: Միաժամանակ, հոկտեմբերի 31–ի լույս առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում այգու տարածք էր ներթափանցել թվով 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ։ Ոհմակի հարձակման հետևանքով գրանցվել է այգում պահվող թվով 3 (երեք) կարմրավիզ կենգուրուների անկում։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հայտարարեց տնօրենի լիազորությունները դադարեցնելու մասին։ Տնօրենի հրաժարականը պայմանավորված է մասնավորապես Այգում պահվող կենդանիների վրա թափառող շների հարձակումներով։ Ավելի վաղ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, հաշվի առնելով վերջին շրջանում Երևանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, առաջարկել էր Երևանի կենդանակաբանական այգու տնօրենին պաշտոնից հեռանալու դիմում գրել։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:55
11 Հուլիսի 2020
Միշա Գալուստյանը հատուկ հնարքով «գողացել է» Քիմ Քարդաշյանի հետևորդներին (ՎԻԴԵՈ)
Միշա Գալուստյանը հատուկ հնարքով «գողացել է» Քիմ Քարդաշյանի հետևորդներին. ՎԻԴԵՈ

18:32
01 Հուլիսի 2020
Արի գնանք կինո. հայտնի է, թե որտեղ է գործելու երևանյան ավտոկինոթատրոնը
Արի գնանք կինո. հայտնի է, թե որտեղ է գործելու երևանյան ավտոկինոթատրոնը
12:00
01 Հուլիսի 2020
Վերադառնում եմ կյանքի և աշխատանքի. Լևոն Արոնյանը կարանտինից ուրախ լուսանկարներ է հրապարակել (ՖՈՏՈ)
Վերադառնում եմ կյանքի և աշխատանքի. Լևոն Արոնյանը կարանտինից ուրախ լուսանկարներ է հրապարակել. ՖՈՏՈ
17:26
30 Հունիսի 2020
Շինարարական բում՝ Լոռու մարզում. այս տարի կիրականացվի 98 ծրագիր՝ շուրջ 4 մլրդ 732 մլն դրամ արժեքով
Շինարարական բում՝ Լոռու մարզում. այս տարի կիրականացվի 98 ծրագիր՝ շուրջ 4 մլրդ 732 մլն դրամ արժեքով
17:55
29 Հունիսի 2020
WOW. Երևանում հուլիսին կբացվի առաջին ավտոկինոթատրոնը բաց երկնքի տակ
WOW. Երևանում հուլիսին կբացվի առաջին ավտոկինոթատրոնը բաց երկնքի տակ
13:16
27 Հունիսի 2020
National Geographic-ը Հայաստանում արված կոլորիտային լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
National Geographic-ը Հայաստանում արված կոլորիտային լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
17:19
23 Հունիսի 2020
Հայրենական մեծ պատերազմի 99–ամյա վետերանը հաղթահարել է կորոնավիրուսն ու առողջացած դուրս գրվել ԲԿ-ից (ՖՈՏՈ)
Հայրենական մեծ պատերազմի 99–ամյա վետերանը հաղթահարել է կորոնավիրուսն ու առողջացած դուրս գրվել ԲԿ-ից. ՖՈՏՈ
11:21
19 Հունիսի 2020
Առաջին անգամ ՀՀ-ում. ամառային Արևադարձին հնարավոր կլինի հետևել ուղիղ հեռարձակմամբ Քարահունջից
Առաջին անգամ ՀՀ-ում. ամառային Արևադարձին հնարավոր կլինի հետևել ուղիղ հեռարձակմամբ Քարահունջ աստղադիտարանից
14:59
18 Հունիսի 2020
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա. նախարարություն
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա
12:36
18 Հունիսի 2020
Նոր որոշում. գյուղում բնակվող վարձու աշխատողի երեխայի նպաստը կլինի կրկնակի՝ 53 հազար դրամ
Նոր որոշում. գյուղում բնակվող վարձու աշխատողի երեխայի նպաստը կլինի կրկնակի՝ 53 հազար դրամ
14:18
15 Հունիսի 2020
Երևանի կենդանաբանական այգում ծնվել է եղնիկ Ալիսան (ՎԻԴԵՈ)
Պարզապես հրաշք, Երևանի կենդանաբանական այգում ծնվել է եղնիկ Ալիսան. ՎԻԴԵՈ
16:31
12 Հունիսի 2020
Ճոպանուղի, զիփլայն և 1700մ երկարությամբ արահետ դեպի Գնդեվանք. Ջերմուկում նոր ծրագիր է իրականացվում (ՖՈՏՈ)
Ճոպանուղի, զիփլայն և 1700մ երկարությամբ արահետ դեպի Գնդեվանք. Ջերմուկում նոր ծրագիր է իրականացվում. ՖՈՏՈ