411.87
4.03
387.24
+23
Եղանակը Երևանում
Հայ

Խարույկ սիրահարների համար. Հայաստանը տոնում է Տրնդեզը (ՖՈՏՈ)

14:15
13 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 13-ի երեկոյան տոնում է Տրնդեզը կամ Տեարնընդառաջը` Տիրոջ ընծայման օրը, երբ Հիսուս Քրիստոսին ծննդյան քառասուներորդ օրը նվիրաբերեցին տաճարին:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է Տրնդեզի ավանդույթները, կրակի խորհուրդը և տոնի այլ մանրամասներ:

Տոնի պատմությունը

трндез

Տրնդեզ տոնն ավանդույթի շարունակման օրինակ է: Նախկինում այն հեթանոսական, կրակապաշտական տոն է եղել և քրիստոնեացվել է Հայ առաքելական եկեղեցու կողմից:

Տրնդեզը Հայաստանում նշում են արդեն մի քանի հազար տարի: Ավանդության համաձայն, ի սկզբանե այն նվիրված է եղել Տիրին` գրչության, դպրության, իմաստության, գիտելիքի, արվեստի հովանավոր աստծուն: Ընդունված է կարծել, որ տոնի անվանումը թարգմանվում էր` «խոտի դեզ վառել Տիրի պատվին»: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո տոնի անունը փոփոխություններ է կրել, «Տեարնընդառաջ»-ը թարգմանվում ` առաջ գնալ, հանդիպել Տիրոջը:

Ինչպես պատմել է «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախագահ Հասմիկ Բաղրամյանը, տարեցտարի Տրնդեզի և դրա ավանդույթների նկատմամբ հետաքրքությունը մեծանում է ոչ միայն Հայաստանի մարզերում, այլև մայրաքաղաքում, ինչը թույլ է տալիս պահպանել ազգային ինքնությունը:

«Սովորաբար ավանդույթները պահպանվում են գյուղերում, սակայն այս հարցում Երևանը ևս շատ ակտիվ է, հատկապես երիտասարդները: Նրանք ցանկանում են ավելի շատ բան իմանալ իրենց արմատների մասին»,- նշել է նա:

Տոնի ավանդույթները

Трндез

Տոնի գլխավոր մասը խարույկն է, որի վրայով, ձեռք ձեռքի բռնած, թռնում են սիրահար զույգերը:

Հազարամյա պատմության ընթացքում տոնին ավելացել են բազմաթիվ նախանշաններ։ Այսպես, ժողովրդի շրջանում տարածված է այն կարծիքը, որ եթե սիրահար զույգը խարույկի վրայով թռչելիս կարողանա ձեռքերը բռնած պահել, ապա նրանց սերը կլինի հավերժ։ Հնում խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեարնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը՝ մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար:

Եվ նույնիսկ ոչ մեծ այրվածքներ ստանալը չպետք է հիասթափեցներ տուժածներին, քանի որ համարվում է, որ կրակը մաքրում և նորացնում է, նոր էներգիա է հաղորդում:

Խարույկի վրայով թռնում էին նաև անպտուղ կանայք: Համարվում էր, որ խարույկի յուրահատուկ էներգետիկան օգնում է նրանց այդ խնդիրներում: Նույնիսկ խարույկի մոխիրը տարածվում էր դաշտերով` դրանց բերրիությունն ապահովելու համար:

Տրնդեզի խարույկները վառվում են փետրվարի 13-ի երեկոյան, ինչի պատճառով մարդկանց մոտ շփոթմունք է առաջանում տոնի ամսաթվի հետ կապված: Այս հարսը հստակեցրեց Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ հիշեցնելով, որ Տրնդեզը տոնում են փետրվարի 14-ին (ամսաթիվն անփոփոխ է, քանի որ հաշվարկը կատարվում է Քրիստոսի ծնունդից սկսած):

«Ըստ եկեղեցական օրացույցի, խարույկը վառում են արդեն փետրվարի 14-ին (այսինքն, փետրվարի 13-ի երեկոյան)»,- նշեց նա:

Քահանայի խոսքով, եկեղեցին կրակի վրայով թռնելուն վերաբերվում է որպես գեղեցիկ ավանդույթի, որում չարժե փրկության խորհուրդ փնտրել:

Բաղրամյանը, խարույկի մասին խոսելիս, հերքեց ձևավորված կարծիքն այն մասին, թե խարույկը հեթանոսական ավանդույթի շարունակություն է ու խորհրդանիշ՝ հայտնելով, որ այն, ինչպես ջուրն ու հողը, կա բոլոր կրոններում՝ դրանցից ոչ մեկի մասը չհանդիսանալով:

Տոնի նշանակությունը եկեղեցու համար

Трндез

Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:

Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում և իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:

Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը:

Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ:

Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ անգամ եթե տանը նորապսակներ չկան, Տրնդեզը կարելի է նշել ամբողջ ընտանիքով, քանի որ տոնը վերաբերում է ոչ միայն ամուսինների միջև սիրուն, այլև սիրուն՝ ընդհանուր առմամբ: Նա նկատեց, որ երկար տարիներ շարունակ Տրնդեզի տոնակատարությունը, ըստ էության, չի փոխվել:

Տոնական ուտեստներ

трндез

Բաղրամյանը, տոնական ուտեստների ընտրության մասին խոսելով, նշեց, որ ավանդույթի համաձայն` տոնական սեղանին անպայման պետք է լինի ցորեն, փոխինձ, միրգ և գինի: Եթե Տրնդեզը համընկնում է Պահքի օրերի հետ, ապա մատուցվում են պահքի ուտեստներ, եթե` ոչ, ապա կարելի է նախընտրություն տալ մսային ուտեստներին ևս:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:34
25 Հուլիսի 2023
Հայաստանցի դպրոցականները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում
Հուլիսի 16-ից 25-ը Ցյուրիխում անցկացվել է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան, որում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ
19:37
19 Հուլիսի 2023
Սյունիքում վերականգնվել է 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին
Սյունիքում վերականգնվել է 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:37
08 Մայիսի 2023
Հայ դպրոցականները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում
Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալների
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
13:01
16 Փետրվարի 2023
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների (ՎԻԴԵՈ)
Բարի կադրեր՝ Դիլիջանից. կովկասյան ազնվացեղ եղջերուները հանգիստ զբոսնում են Դիլիջանում
11:47
23 Հունվարի 2023
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
19:04
22 Դեկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
22:34
06 Դեկտեմբերի 2022
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք (ՖՈՏՈ)
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք. ՖՈՏՈ
16:31
29 Նոյեմբերի 2022
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
14:47
19 Հոկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 14–ամյա և 16–ամյա աղջիկները հայտնաբերվել են
Նրանց հայտնաբերել են կայարանամերձ հրապարակում
11:02
11 Հոկտեմբերի 2022
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով (ՎԻԴԵՈ)
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով. ՎԻԴԵՈ