416.29
4.22
388.08
+16
Եղանակը Երևանում
Հայ

Կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել բոլոր հայ գերիներին առանց նախապայմանների. Լավրով

18:53
31 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանը տարբեր մակարդակներում Ադրբեջանի հետ շփումների ընթացքում կոչ է անում վերադարձնել հայ ռազմագերիներին առանց նախապայմանների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նախ ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսք էր գնում այն ռազմագերիների մասին, որոնք գերեվարման մեջ էին այդ պահին:

«Այս պահին ադրբեջանցիները հայ զինծառայողների նշանակալի խմբի են պահում, որոնք այնտեղ հայտնվել են նոյեմբերի վերջին, այն բանից հետո, երբ հայտարարությունն ուժի մեջ էր մտել և պայմանավորվածություն էր ձեռք բերվել դադարեցնել յուրաքանչյուր թշնամական գործողություն: Ռուսաստանի նախագահն Ադրբեջանի ղեկավարության, նախագահ Ալիևի հետ շփումներում, ինչպես և մենք այլ մակարդակներում այդ ազդակը հղում ենք ադրբեջանցի գործընկերներին, կոչ ենք անում ազատ արձակել նրանց առանց նախապայմանների, որովհետև դա կարևոր հումանիտար քայլ կլինի և նշանակալի քայլ կլինի վստահության ձևավորման ուղղությամբ, որի կարիքն այդքան կա»,- ասել է Լավրովը:  

Նա հավելել է, որ կշարունակեն հանդես գալ այդ դիրքերից, սակայն նկատեց, որ վերջնական որոշումն, ամեն դեպքում, իրենցից կախված չէ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ նշել է, որ Հայաստանը վաղուց կատարել է իր պարտավորությունը. «բոլորը բոլորի դիմաց սկզբունքով» Հայաստանը վերադարձրել է բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին: «Մենք համարում ենք, որ Ադրբեջանը իր կողմից պետք է վերադարձնի բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց, ոչ միայն որպես իր պարտավորությունների կատարում, այլ նրա համար, որպեսզի փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծվի: Այդ մթնոլորտում արդեն կարելի  կլինի անցնել հետագա քննարկումներին և բոլոր հարցերի կարգավորմանը»,- ասել է Միրզոյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները