ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստեղ Քիմ Քարդաշյանի քույրը` Քորթնի Քարդաշյանը, ով այս օրերին երեխաների և Քիմի հետ միասին գտնվում է Հայաստանում, Instagram-ում սկսել է հայերեն շփվել։
Նա լուսանկար է հրապարակել, որի տակ գրել է. «Inchpes ek?»։ Մեկնաբանություններում ևս հայերեն է շփվել` գրելով, որ շատ լավ է։
Նշենք, որ Քարդաշյանը ժամանել է Հայաստան` WCIT 2019 ՏՏ 23–րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Նախօրեին Քարդաշյան քույրերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին։–0–