+5
Եղանակը Երևանում
Հայ

Կուտոյանը դեկտեմբերին ալկոհոլ օգտագործելուց հետո ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել պատին. ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնում

16:13
18 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

Այս մասին նշվում է ՀՀ ՔԿ Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պետ Նաիրա Հարությունյանի Facebook–յան գրառման մեջ։

Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 17-ին, ժամը՝ 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հրազենով ինքնասպանություն է գործել Գեորգի Կուտոյանը:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը: ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստեղծվել է քննչական խումբ: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանությանը հասցնելը):

«Մշակվել է քննչական և դատավարական գործողությունների պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հյուրասնեյակում գտնվող բազմոցի /որի վրա հայտնաբերվել է Գ. Կուտոյանի դիակը/ դիմաց առկա փոքր սեղանի վրա հայտնաբերվել է 35 հատ կրակված պարկուճ և 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարևանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է ևս 3 գնդակ: Հյուրասենյակում՝ Գ. Կուտոյանի աջ ոտքի ուղղությամբ՝ հատակին, հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ առանց փամփուշտի», – նշվում է գրառման մեջ: 

Հյուրասենյակում գտնվող բազմոցի /որի վրա հայտնաբերվել է դիակը/ դիմային պատին, որը հանդիսանում է հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատը, հայտնաբերվել են 41 վնասվածքներ, այդ թվում՝ միջանցիկ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, Գ. Կուտոյանը ՀՀ վերադառնալուց հետո, ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սևակի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարան:

Միաժամանակ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին: 

Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին:

Քննությամբ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Գ. Կուտոյանը 2020 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից վարձակալած տաքսիով ուղևորվել է Պարույր Սևակի իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու- երեք օր հանգստանալու իր մտադրության մասին:

2020 թվականի հունվարի 17-ին Գ.Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին: 

«Կատարվել են բազմաթիվ հարցաքննություններ, այդ թվում՝ պարզվել և հարցաքննվել է տաքսու վարորդը, քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական, ձգաբանական, կենսաբանական փորձաքննություններ», – նշվում է գրառման: 

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News

loading...


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:41
19 Փետրվարի 2020
Աշխարհում գրանցվում է 90% մահացություն. «Էրեբունի» ԲԿ–ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանք
Աշխարհում գրանցվում է 90% մահացություն. «Էրեբունի» ԲԿ–ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանք
10:44
14 Փետրվարի 2020
Մկրտիչ Արզումանյանը կդառնա՞ Գյումրու քաղաքապետ. դերասանը մեկնաբանել է շրջանառվող լուրերը (ՖՈՏՈ)
Մկրտիչ Արզումանյանը կդառնա՞ Գյումրու քաղաքապետ. դերասանը մեկնաբանել է շրջանառվող լուրերը. ՖՈՏՈ
14:15
13 Փետրվարի 2020
Խարույկ սիրահարների համար. Հայաստանը տոնում է Տրնդեզը (ՖՈՏՈ)
Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 13-ի երեկոյան  տոնում է Տեարնընդառաջը` Տիրոջ ընծայման օրը, երբ Հիսուս Քրիստոսին ծննդյան քառասուներորդ օրը նվիրաբերեցին տաճարին. ՖՈՏՈ
20:58
11 Փետրվարի 2020
Մանկատան ևս 30 շրջանավարտ բնակարանի գնման վկայագիր ստացավ
Այսօր մանկատան 30 շրջանավարտ բնակարանի գնման վկայագիր ստացավ
16:55
11 Փետրվարի 2020
Հուսով ենք, որ 100 ավտոբուսներն աշնանը կլինեն Երևանում. Մարության
Երևանի քաղաքապետարանն արդեն փետրվարին պատրաստվում է 100 միավոր ավտոբուսների տենդեր դնել
20:36
10 Փետրվարի 2020
Հայաստանում 38-ամյա կինը լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային (ՖՈՏՈ)
Հայաստանում 38-ամյա կինը լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային. ՖՈՏՈ
14:36
10 Փետրվարի 2020
Տիրամիսու` Երևանի մետրոյում. իտալացի խոհարարը հենց գնացքում տիրամիսու է պատրաստում (ՎԻԴԵՈ)
Տիրամիսու` Երևանի մետրոյում. իտալացի խոհարարը հենց գնացքում տիրամիսու է պատրաստում. ՎԻԴԵՈ
12:42
10 Փետրվարի 2020
Երևանում հազվադեպ վիրահատություն է կատարվել. նորածինը ծնվել է 3.5 քաշով, որից 1.2 կգ-ն եղել է գոյացություն (ՖՈՏՈ)
Երևանում նորածնի հազվադեպ վիրահատություն է կատարվել. փոքրիկը ծնվել է 3.5 քաշով, որից 1.2 կգ-ն եղել է գոյացություն. ՖՈՏՈ
09:00
08 Փետրվարի 2020
Հայաստանում նշում են սիրահարների տոնը` Ս. Սարգսի օրը (ՎԻԴԵՈ)
Ս. Սարգիս զորավարը երիտասարդների բարեխոսն է: Այդ օրը երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված. ՎԻԴԵՈ
17:05
07 Փետրվարի 2020
Ս. Սարգսի տոնին ընդառաջ. ե՞րբ պետք է ուտել աղի բլիթը
Ե՞րբ պետք է ուտել աղի բլիթը. ի դեպ հիշեք, ընտանիք կազմելու համար կարևոր է սիրո քաղցրությունը, ոչ թե բլիթի աղի լինելը
14:22
05 Փետրվարի 2020
2019թ.–ին արձանագրվել է մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշների իջեցում. նախարար
2019թ.–ին արձանագրվել է մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշների իջեցում
10:04
01 Փետրվարի 2020
Փետրվարի 10-ից 2 տարեկանը լրացած երեխաներին հնարավոր է հերթագրել Երևանի բոլոր մանկապարտեզներում՝
Փետրվարի 10-ից 2 տարեկանը լրացած երեխաներին հնարավոր է հերթագրել Երևանի բոլոր մանկապարտեզներում՝