ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-յան իր էջում հրապարակել է նախարարության տեսանյութը, որտեղ ներկայացված է, թե ինչպես են հայ պացիենտները հաղթահարում կորոնավիրուսային հիվանդությունը։
Загружается новость ... "Лево"
«Շատ կարևոր է, որպեսզի բոլորը լսեն հենց նրանց ուղղակի խոսքը», – նշել է նախարարը:
Թորոսյան որպես հետգրություն ավելացրել է. մի շատ կարևոր բան է ասում պացիենտներից մեկը, որ նա սկսում է չափսոսալ իր մուծած հարկերի համար, քանի որ տեսնում է, թե ինչպես են դրանք ծախսվում։
Հայաստանում ապրիլի 22–ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1473 դեպք, առողջացել է 633 մարդ, 24 մարդ, ցավոք, մահացել է։–0–