ԼՂ–ից երեկ տեղափոխված կինը Երևանում բալիկ է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
13:11
26 Սեպտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գորիսի ԲԿ–ում լույս աշխարհ է եկել առաջին արցախցի փոքրիկը։–0–
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները