572.14
6.66
485.32
+23
Եղանակը Երևանում
Հայ

Լյարդի բարդագույն փոխպատվաստում Հայաստանում. 1–ամյա Միքայելին դոնոր է դարձել մայրիկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

13:46
13 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մեկ տարեկան Միքայելը «Արաբկիր» բժշկական համալիրի վերջին 4 ամիսների անհանգստությունը, պատասխանատվությունը, ուրախությունն ու հպարտությունն է դարձել. երկու ամիս առաջ նա լյարդի փոխպատվաստման է ենթարկվել և հիմա արդեն պատրաստվում է տուն գնալ: 

пересадка печени ребенок Арабкир (3).JPG

Երեխայի մոտ հայտնաբերված խնդիրը`  նեոնատալ սկլերոզացնող խոլանգիտ, հազվադեպ է ախտորոշվում ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում եղել է առաջին անգամ, հաղորդում է «Արաբկիր» ԲԿ–ի մամուլի ծառայությունը: 

Բժշկական բարդագույն այս գործողությունները` նախավիրահատական, վիրահատական և հետվիրահատական փուլերով, հնարավոր է դարձել «Արաբկիրի» և արտասահմանցի գործընկերների  սերտ համագործակցությամբ: Հայ վիրաբույժները վիրահատությունն իրականացրել են Մինսկից ժամանած թիմի հետ, մարտի 13-ին: Երեխայի համար որպես լյարդի դոնոր հանդես է եկել մայրը:

пересадка печени ребенок Арабкир (2).JPG

«Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնում բժշկական թիմին, գործընկերներին և Միքայելի մայրիկին ու ողջ ընտանիքին` համբերատարության, վստահության և բժիշկների նկատմամբ ունեցած անսահման հավատի համար:

«Մայրիկը փոքրիկին տվեց իր լյարդի մի մասը, իսկ բժիշկները` իրենց մասնագիտական ուժն ու նվիրումը` պարգևելով նրան երկրորդ կյանք` բառի բուն իմաստով», – ասում է պրոֆեսորը:–0–

Partners News
Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:30
24 Հուլիսի 2020
Շնորհիվ մեր դպրոցի տնօրենի, երեխաներս ծնված օրվանից դարձան հայտնի. եռյակների մայրիկ (ՖՈՏՈ)
Տավուշցի եռյակների մայրիկը մանրամասներ է հայտնում. ՖՈՏՈ
13:55
11 Հուլիսի 2020
Միշա Գալուստյանը հատուկ հնարքով «գողացել է» Քիմ Քարդաշյանի հետևորդներին (ՎԻԴԵՈ)
Միշա Գալուստյանը հատուկ հնարքով «գողացել է» Քիմ Քարդաշյանի հետևորդներին. ՎԻԴԵՈ

18:32
01 Հուլիսի 2020
Արի գնանք կինո. հայտնի է, թե որտեղ է գործելու երևանյան ավտոկինոթատրոնը
Արի գնանք կինո. հայտնի է, թե որտեղ է գործելու երևանյան ավտոկինոթատրոնը
12:00
01 Հուլիսի 2020
Վերադառնում եմ կյանքի և աշխատանքի. Լևոն Արոնյանը կարանտինից ուրախ լուսանկարներ է հրապարակել (ՖՈՏՈ)
Վերադառնում եմ կյանքի և աշխատանքի. Լևոն Արոնյանը կարանտինից ուրախ լուսանկարներ է հրապարակել. ՖՈՏՈ
17:26
30 Հունիսի 2020
Շինարարական բում՝ Լոռու մարզում. այս տարի կիրականացվի 98 ծրագիր՝ շուրջ 4 մլրդ 732 մլն դրամ արժեքով
Շինարարական բում՝ Լոռու մարզում. այս տարի կիրականացվի 98 ծրագիր՝ շուրջ 4 մլրդ 732 մլն դրամ արժեքով
17:55
29 Հունիսի 2020
WOW. Երևանում հուլիսին կբացվի առաջին ավտոկինոթատրոնը բաց երկնքի տակ
WOW. Երևանում հուլիսին կբացվի առաջին ավտոկինոթատրոնը բաց երկնքի տակ
13:16
27 Հունիսի 2020
National Geographic-ը Հայաստանում արված կոլորիտային լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
National Geographic-ը Հայաստանում արված կոլորիտային լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
17:19
23 Հունիսի 2020
Հայրենական մեծ պատերազմի 99–ամյա վետերանը հաղթահարել է կորոնավիրուսն ու առողջացած դուրս գրվել ԲԿ-ից (ՖՈՏՈ)
Հայրենական մեծ պատերազմի 99–ամյա վետերանը հաղթահարել է կորոնավիրուսն ու առողջացած դուրս գրվել ԲԿ-ից. ՖՈՏՈ
11:21
19 Հունիսի 2020
Առաջին անգամ ՀՀ-ում. ամառային Արևադարձին հնարավոր կլինի հետևել ուղիղ հեռարձակմամբ Քարահունջից
Առաջին անգամ ՀՀ-ում. ամառային Արևադարձին հնարավոր կլինի հետևել ուղիղ հեռարձակմամբ Քարահունջ աստղադիտարանից
14:59
18 Հունիսի 2020
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա. նախարարություն
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա
12:36
18 Հունիսի 2020
Նոր որոշում. գյուղում բնակվող վարձու աշխատողի երեխայի նպաստը կլինի կրկնակի՝ 53 հազար դրամ
Նոր որոշում. գյուղում բնակվող վարձու աշխատողի երեխայի նպաստը կլինի կրկնակի՝ 53 հազար դրամ
14:18
15 Հունիսի 2020
Երևանի կենդանաբանական այգում ծնվել է եղնիկ Ալիսան (ՎԻԴԵՈ)
Պարզապես հրաշք, Երևանի կենդանաբանական այգում ծնվել է եղնիկ Ալիսան. ՎԻԴԵՈ