420.39
4.19
395.1
+13
Եղանակը Երևանում
Հայ

Մահացել է հայտնի դերասան Վիգեն Ստեփանյանը

12:55
19 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի–Արմենիա/. 68 տարեկանում՝ կաթվածից մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը։

Այս մասին հաղորդում է tert.am–ը, հղում անելով Թատերական գործիչների միության և Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր ղեկավար Հակոբ Ղազանչյանին։

Վիգեն Ստեփանյանը ծնվել է 1952թ. հոկտեմբերի 8-ին, Երևանում: Նախնական կրթությունն ստացել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1969թ. ավարտել Երևանի Ա.Չեխովի անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ: 1973թ. ընդունվել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որն ավարտելուց հետո, միչև 1977թ. աշխատել է նույն թատրոնում` որպես դերասան: 1977-89թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: 1988-92թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում:

1989թ. հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991թ. հիմք դարձավ «Մետրո» թատրոնի և մինչև 1994թ. եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը: 1994-2003թթ աշխատել է Լիբանանում: 2003թ. վերադարձել է Հայաստան և նորից ստանձնել «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: 2007թ. աշխատել է տարբեր թատրոններում` որպես հրավիրված դերասան և բեմադրիչ: 2007թ-ից աշխատում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, ուր ղեկավարում է ռեժիսորական կուրս: Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է մի շարք ներկայացումներ տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, խաղացել է ավելի քան 60 հեռուստատեսային բեմադրություններում: Նկարահանվել է «Երկունք» (1976թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Երկնագույն առյուծ» (1979թ.), «Թռիչքը սկսվում է գետնից» (1980թ.), «Վերջին կիրակին» (1985թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Թե ինչպես կատուն արհեստ սովորեց» (1986թ.), «Մեզանից երեքը» (1987թ.), «Խաչմերուկի դեղատունը» (1987թ.), «Շնչառություն» (1988թ.), «Ձայն բարբառոյ...» (1991թ.), «Վերջին կանգառը» (2005թ.), «Տաք երկիր և ցուրտ ամառ» (2009թ.), «Հրձիգ» (2012թ.), «Լեռնագնացները» (2013թ.), «Որսի կանոնները» (2014թ.), «Շնորհակալություն, հայրիկ» (2014թ.), «Տղաս, ո՞ւր է Եփրատը» (2015թ.), «Հրձիգ 3» (2016թ.) և այլ ֆիլմերում, «Կյանքի գինը» (2009թ.) և այլ հեռուստասերիալներում: Երեք տարի շարունակ եղել է «Երևան-Էրեբունի» տոնակատարության գլխավոր բեմադրիչը: Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես: Իր սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմ: 2014թ. նշանակվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր:

Պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով, պատվոգրերով, շքանշաններով:

2008թ.արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2015թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն դերասան», 2017թ.՝ ՀԹԳՄ ոսկե մեդալի:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները