ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Նպատակը այս եղանակին տարածված սուր շնչառական վարկաներից խուսափելն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարանտին հայտարարվել է վերոնշյալ հաստատություններում, քանի որ վիճակագրության համաձայն՝ տարեցները և երեխաները՝ հատկապես հաշմանդամություն ունեցողները, առավել հակված են տարածված վարակներով հիվանդանալուն:
Ինչպես հաղորդում է նախարարությունը, կարանտինը կշարունակվի երկու շաբաթ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում