Մարտական հենակետում հայտնաբերվել է 20–ամյա զինծառայողի դի
16:01
11 Մայիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
«Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները