Մարուքյանը ժամանակավրեպ է համարում Փաշինյանի հետ հուշագիր կնքելու իրենց առաջարկը (ՎԻԴԵՈ)
18:05
10 Մարտի 2021
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո ժամանակավրեպ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկանցելու վերաբերյալ իրենց առաջարկը:
Загружается новость ... "Лево"
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանը հայտնել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Մենք դրսևորել ենք բարի կամքի քայլ, ճգնաժամից լուծում ենք առաջարկել, ինչը մերժվել է: Այս պահին այևս մեր առաջարկությունը ժամանակավրեպ է», – ասել է Մարուքյանը:
Կուսակցության ղեկավարը նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցն, այնուամենայնիվ, մնում է իրենց օրակարգում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր արտահերթ ընտրություններ անկացնելու հուշագիր ստորագրել այն դեպքում, եթե Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը չի ազատվի պաշտոնից:–0–
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները