+4
Եղանակը Երևանում
Հայ

Մասնավոր ուղևորափոխադրողի ներկրած ավտոբուսներն արդեն երթևեկում են Երևանում (ՖՈՏՈ)

00:08
27 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մասնավոր ուղևորափոխադրողի ներկրած ավտոբուսներն արդեն երթևեկում են Երևանի փողոցներում: 

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, Ավագանու նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է ,որ տրանսպորտային ցանցը սպասարկող շարժակազմի մրցույթները կբացվեն 2020 թվականի փետրվարին: Ակնկալվում է, որ նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը Երևանում կլինի արդեն 2020 թվականին: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Bus Voyage ընկերության նոր քաղաքային ավտոբուսներն արդեն Երևանում են և շուտով կլինեն երթուղում։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով, մասնավոր ընկերության ներկրած երկու քաղաքային ավտոբուսները կաշխատեն քաղաքապետարանի հետ համաձայնեցված երթուղիներում, դրանք քաղաքին կծառայեն մինչև նոր տրանսպորտային ցանցը ներդրվելը՝ միջանկյալ շրջանում: 

Նշենք, որ Bus Voyage–ի 12–մետրանոց ավտոբուսն ամռանը փորձնական երթուղի էր դուրս եկել Երևանի փողոցներում և պետք է գործեր երկու շաբաթվա ընթացքում: 

Ինչպես նշել էր ընկերության տնօրեն Հովհաննես Մանուկյանը, չնայած 100-դրամանոց ուղեվարձն ընկերության համար վնասով է, ընկերությունը մտադիր է ամռան արձակուրդային շրջանից հետո կրկին վերսկսել երթուղին` երևանցիների կարիքները բավարարելու նպատակով:–0–

Partners News

loading...


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:41
19 Փետրվարի 2020
Աշխարհում գրանցվում է 90% մահացություն. «Էրեբունի» ԲԿ–ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանք
Աշխարհում գրանցվում է 90% մահացություն. «Էրեբունի» ԲԿ–ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանք
10:44
14 Փետրվարի 2020
Մկրտիչ Արզումանյանը կդառնա՞ Գյումրու քաղաքապետ. դերասանը մեկնաբանել է շրջանառվող լուրերը (ՖՈՏՈ)
Մկրտիչ Արզումանյանը կդառնա՞ Գյումրու քաղաքապետ. դերասանը մեկնաբանել է շրջանառվող լուրերը. ՖՈՏՈ
14:15
13 Փետրվարի 2020
Խարույկ սիրահարների համար. Հայաստանը տոնում է Տրնդեզը (ՖՈՏՈ)
Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 13-ի երեկոյան  տոնում է Տեարնընդառաջը` Տիրոջ ընծայման օրը, երբ Հիսուս Քրիստոսին ծննդյան քառասուներորդ օրը նվիրաբերեցին տաճարին. ՖՈՏՈ
20:58
11 Փետրվարի 2020
Մանկատան ևս 30 շրջանավարտ բնակարանի գնման վկայագիր ստացավ
Այսօր մանկատան 30 շրջանավարտ բնակարանի գնման վկայագիր ստացավ
16:55
11 Փետրվարի 2020
Հուսով ենք, որ 100 ավտոբուսներն աշնանը կլինեն Երևանում. Մարության
Երևանի քաղաքապետարանն արդեն փետրվարին պատրաստվում է 100 միավոր ավտոբուսների տենդեր դնել
20:36
10 Փետրվարի 2020
Հայաստանում 38-ամյա կինը լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային (ՖՈՏՈ)
Հայաստանում 38-ամյա կինը լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային. ՖՈՏՈ
14:36
10 Փետրվարի 2020
Տիրամիսու` Երևանի մետրոյում. իտալացի խոհարարը հենց գնացքում տիրամիսու է պատրաստում (ՎԻԴԵՈ)
Տիրամիսու` Երևանի մետրոյում. իտալացի խոհարարը հենց գնացքում տիրամիսու է պատրաստում. ՎԻԴԵՈ
12:42
10 Փետրվարի 2020
Երևանում հազվադեպ վիրահատություն է կատարվել. նորածինը ծնվել է 3.5 քաշով, որից 1.2 կգ-ն եղել է գոյացություն (ՖՈՏՈ)
Երևանում նորածնի հազվադեպ վիրահատություն է կատարվել. փոքրիկը ծնվել է 3.5 քաշով, որից 1.2 կգ-ն եղել է գոյացություն. ՖՈՏՈ
09:00
08 Փետրվարի 2020
Հայաստանում նշում են սիրահարների տոնը` Ս. Սարգսի օրը (ՎԻԴԵՈ)
Ս. Սարգիս զորավարը երիտասարդների բարեխոսն է: Այդ օրը երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված. ՎԻԴԵՈ
17:05
07 Փետրվարի 2020
Ս. Սարգսի տոնին ընդառաջ. ե՞րբ պետք է ուտել աղի բլիթը
Ե՞րբ պետք է ուտել աղի բլիթը. ի դեպ հիշեք, ընտանիք կազմելու համար կարևոր է սիրո քաղցրությունը, ոչ թե բլիթի աղի լինելը
14:22
05 Փետրվարի 2020
2019թ.–ին արձանագրվել է մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշների իջեցում. նախարար
2019թ.–ին արձանագրվել է մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշների իջեցում
10:04
01 Փետրվարի 2020
Փետրվարի 10-ից 2 տարեկանը լրացած երեխաներին հնարավոր է հերթագրել Երևանի բոլոր մանկապարտեզներում՝
Փետրվարի 10-ից 2 տարեկանը լրացած երեխաներին հնարավոր է հերթագրել Երևանի բոլոր մանկապարտեզներում՝