418.04
4.21
392.6
+15
Եղանակը Երևանում
Հայ

Մատենադարանից դեպի «Մատենա»․ Ռուբեն Վարդանյանն ու «Սկոլկովոն» գործարկել են բացառիկ կրթական նախագիծ

20:21
06 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում մեկնարկել է նոր մասշտաբային գործընկերային նախագիծ կրթության ոլորտում ՝«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոց:

Համապատասխան հուշագիրը երկուշաբթի ստորագրել են «Մատենա» դպրոցի գործադիր տնօրեն Ռուբեն Հայրապետյանը և Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի ռեկտոր Յուրի Լևինը:

«Մատենա»-ի առաքելությունն է նպաստել մասնագիտական հմտությունների և առաջնորդի որակների զարգացմանը նրանց մոտ, ովքեր մշտապես ձգտում են կատարելության իրենց ոլորտներում ՝ գիտելիքների հավաքագրման և համաշխարհային լավագույն փորձի փոխանակման միջոցով: Նոր ուսումնական կենտրոնի կողմից կգործարկվեն բարձրագույն և միջին օղակի ղեկավարների, ինչպես նաև բիզնեսի սեփականատերերի համար նախատեսված ծրագրեր։ Նախագծի անվանումը կապված է հայկական ձեռագրերի եզակի շտեմարանի՝ Մատենադարանի հետ, որը մարմնավորում է հայության հիմնական արժեքներից մեկը՝ հարգանքը կրթության և գրքի նկատմամբ՝ որպես գիտելիքի աղբյուր։ Դպրոցի «Մատենա» անվանումը ծագում է թանգարանի անունից, որը բաղկացած է մատեան («մատենա»-գիրք) և դարան («դարան»-պահեստ) բառերից։

Հայաստանի չորս հիմնական մարտահրավերները՝ մեկ լուծում

Նախագծի նախաձեռնող, «Մատենա» դպրոցի հիմնադիր, UWC Dilijan միջազգային դպրոցի և Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի հիմնադիր-գործընկեր, ներդրող Ռուբեն Վարդանյանը բացատրեց, թե ինչու է հենց հիմա Հայաստանում կենսականորեն անհրաժեշտ նման նախագծի իրականացումը:

«Մենք շատ կարևոր ծրագիր ենք սկսում ողջ հայ ժողովրդի համար։ Մենք ծանր իրավիճակում ենք, կանգնած ենք լուրջ ճգնաժամի առաջ ոչ միայն Արցախում պատերազմի պատճառով, այլև կանգնած ենք այն հարցի առաջ, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում ունենալ։ Կարևոր է համազգային քննարկումների անցկացումը, բայց պետք են նաև մարդիկ, ովքեր կկարողանան փոփոխություններ իրականացնել»,- ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում հիմա չկա տեսլական, երազանքներ, հավակնություններ:

Վարդանյանը նաև նշեց երկրի առջև ծառացած չորս հիմնական մարտահրավերները՝ որակավորված կառավարիչների, մասշտաբային բազմաթիրախային նախագծերի և դրանց իրականացման համար գումարի պակաս, ինչպես նաև դրանց առաջացման ու իրականացման համար անհրաժեշտ բարենպաստ ու խթանող միջավայրի բացակայություն։

««Մատենա»-ն համալսարան չէ: Դրանք տարբեր տևողությամբ և տարբեր արժեքով մոդուլային ծրագրեր են, որոնք կիրականացվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում»,- ասաց Վարդանյանը։

Նա նաև ասաց, որ նախագծի շրջանակում համատեղվելու է երեք բաղադրիչ՝ բարեգործությունը (համայնքի ղեկավարներն անվճար կբարձրացնեն իրենց որակավորումը), դրամաշնորհներ լավագույն ուսանողների համար, ինչպես նաև ուսման վարձի վճարում ընկերությունների կողմից՝ իրենց աշխատակիցների մակարդակը բարձրացնելու համար:

«Մենք գիտելիքը փոխարինել ենք դիպլոմներով, իսկ մեզ անհրաժեշտ է հենց գիտելիք», - ասաց Վարդանյանը:

Նա նաև վստահություն հայտնեց, որ նախագիծը հաջող կլինի, քանի որ «կա կամք և ցանկություն դրա իրականացման համար»:

Լավագույն միջազգային փորձը՝ հանուն Հայաստանի բարեկեցության

 «Սկոլկովո»-ի ռեկտոր Յուրի Լևինը, ով առաջին անգամ է Հայաստանում և տպավորված է երկրի հյուրընկալությամբ, ասաց, որ երկիրն ունի հսկայական ներուժ, որի իրացման համար անհրաժեշտ են առաջնորդներ և կառավարիչներ։

«Մենք շատ գոհ ենք, որ «Սկոլկովո»-ն հրավիրվել է մասնակցելու այս նախագծին: «Մատենայի» փիլիսոփայությունը շատ մոտ է «Սկոլկովո»-ին։ 15 տարվա ընթացքում դպրոցը կուտակել է մեծ փորձ: Մենք մեծ փորձ ունենք քաղաքային կառավարման համար կադրերի պատրաստման գործում: Ցանկանում ենք այդ ծրագիրը բերել Հայաստան, որը կհարմարեցվի տարածաշրջանային առանձնահատկություններին համապատասխան»,- ասաց Լևինը։

Նա նշեց, որ առաջին ծրագիրը նախատեսված է տեղական համայնքների ղեկավարների համար, որի նպատակն է որակավորման բարձրացումը։

Որպես դպրոցի երկրորդ ծրագիր ռեկտորը նշեց ընկերությունների թոփ-մենեջերների վերապատրաստումը։

«Երրորդ ծրագիրը կանանց առաջնորդության ծրագիրն է, որը յուրահատուկ է հետխորհրդային տարածքում։ Ծրագրի նպատակն է փոխել բիզնեսի մեջ կանանց դերի մասին պատկերացումը, սա հեղափոխական ծրագիր է», - ասաց Լևինը:

«Մատենա» դպրոցի տնօրեն Ռուբեն Հայրապետյանն էլ նշեց, որ Հայաստանում միշտ էլ եղել են ու կան բարձր որակավորում ունեցող մասնագետներ, սակայն նրանց պատրաստման և վերապատրաստման գործընթացն ընդհանուր առմամբ ունի հատվածական և ոչ համակարգային բնույթ:

«Այսօր հատկապես շատ է այն մարդկանց պակասը, ովքեր իրենց մասնագիտական ​​գիտելիքների, փորձի և անձնական աճի հիման վրա պատրաստ կլինեն ղեկավարել երկրին այդքան անհրաժեշտ բարեփոխումները ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ​​և մունիցիպալ հատվածներում։ Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է Հայաստանում պրոֆեսիոնալ ​​կրթության սկզբունքորեն նոր մշակույթի ձևավորում, հատկապես պրոֆեսիոնալ առաջնորդների պատրաստման ոլորտում»,- ասաց Հայրապետյանը։

«Մատենա» դպրոցի մասին

«Մատենա» դպրոցի միջազգային հոգաբարձուների խորհրդի և միջազգային ակադեմիական խորհուրդների կազմում կընդգրկվեն ականավոր քաղաքական և հասարակական գործիչներ, ակադեմիական և գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Առաջին ուսումնական ծրագրերը կմեկնարկեն 2022 թ.-ի առաջին եռամսյակում։ Դպրոցի ծրագրերի պոտենցիալ մասնակիցները կդառնան Հայաստանի քաղաքացիները, սփյուռքի ներկայացուցիչներն ու օտարերկրացիները, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից և տարածաշրջանի այլ երկրներից։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները