ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ցույց է տվել մայիսյան ձյունը Հայաստանում:
«Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում», - գրել է նա՝ հրապարակելով տեսանյութը Facebook-յան իր էջում:
Նա հրապարակել է մեկ այլ տեսանյութ ևս՝ նշելով, որ դա Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքն է:
Ինչպես հաղորդել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, մայիսի 20-ին, հատկապես երեկոյան ժամերին, ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում։
Մայրաքաղաք Երևանում մայիսի 20-ին կեսօրից հետո, 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:
Մայիսի 21-22-ին, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը, սպասվում է առանց տեղումների եղանակ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում