ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ–ն երեքշաբթի առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է օգնություն տրամադրել պետության հատկացրած սոցիալական բնակարաններում բնակվող միայնակ տարեցներին։
«Այս օրինագիծը կարգավորում է էլեկտրաէներգիայի, գազի և ջրամատակարարման վճարների իրականացման հարցը։ Օրինագծի ընդունման դեպքում 2020թ.–ի հունվարի 1–ից սոցիալական բնակարաններում բնակվող միայնակ տարեցները չեն իրականացնի կոմունալ վճարումներ, դա կանի պետությունը», – ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։
Նրա խոսքով, այս օրինագիծը
հարկավոր է ընդունել` հաշվի առնելով այն, որ կենսաթոշակը չի բավականացնում կոմունալների վճարմանը և այլ խնդիրներին, ինչի հետևանքով մեծ պարտքեր կան կուտակված։–0–