551.22
6.87
486.6
+31
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 30903 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն է բացվել Երևանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

19:09
08 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկա է գտնվել նոր՝ Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի բացման արարողությանը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Пашинян, центр ядерной медицины

Կենտրոնի գլխավոր ուղղություններից է վահանաձև գեղձի հիվանդությունների, մասնավորապես՝ չարորակ ուռուցքների ախտորոշումը և բուժումը: 

Пашинян, центр ядерной медицины

Բուժումն իրականացվելու է ռադիոակտիվ յոդի միջոցով՝ հատուկ կապարապատված հիվանդասենյակներում, եվրոպական չափորոշիչներին համապատասխան: Նոր կենտրոնն ունի մեկուսացված 4 հիվանդասենյակ: Կենտրոնում միաժամանակ կարող է բուժվել 6 հիվանդ:

Пашинян, центр ядерной медицины

Վարչապետը կենտրոնի ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել ստեղծված պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը: 

Пашинян, центр ядерной медицины                                                                

Կենտրոնն աշխատելու է ժամանակակից սարքավորումներով, այդ թվում՝ գերմանական SIEMENS ընկերության արտադրության Գամմա խցիկով (SPECT), որը աշխարհում միջուկային բժշկության մեջ կիրառվող նորագույն ախտորոշիչ սարք է: Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել ոչ միայն վահանաձև գեղձի, այլև մյուս օրգանների ուռուցքային հիվանդությունները, ինչպես նաև սրտանոթային և ոսկորային խնդիրները: Հետազոտություններն իրականացվելու են ռադիոակտիվ իզոտոպներով:

Հաշվի առնելով բժշկության այս բնագավառի առանձնահատկությունները՝ բժիշկների կողքին աշխատելու են նաև հատուկ վերապատրասված միջուկային ֆիզիկներ:

Կենտրոնը ղեկավարելու է ռադիոլոգ Նատալյա Շենգելիա-դե Լանգեն:–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:32
01 Հուլիսի 2020
Արի գնանք կինո. հայտնի է, թե որտեղ է գործելու երևանյան ավտոկինոթատրոնը
Արի գնանք կինո. հայտնի է, թե որտեղ է գործելու երևանյան ավտոկինոթատրոնը
12:00
01 Հուլիսի 2020
Վերադառնում եմ կյանքի և աշխատանքի. Լևոն Արոնյանը կարանտինից ուրախ լուսանկարներ է հրապարակել (ՖՈՏՈ)
Վերադառնում եմ կյանքի և աշխատանքի. Լևոն Արոնյանը կարանտինից ուրախ լուսանկարներ է հրապարակել. ՖՈՏՈ
17:26
30 Հունիսի 2020
Շինարարական բում՝ Լոռու մարզում. այս տարի կիրականացվի 98 ծրագիր՝ շուրջ 4 մլրդ 732 մլն դրամ արժեքով
Շինարարական բում՝ Լոռու մարզում. այս տարի կիրականացվի 98 ծրագիր՝ շուրջ 4 մլրդ 732 մլն դրամ արժեքով
17:55
29 Հունիսի 2020
WOW. Երևանում հուլիսին կբացվի առաջին ավտոկինոթատրոնը բաց երկնքի տակ
WOW. Երևանում հուլիսին կբացվի առաջին ավտոկինոթատրոնը բաց երկնքի տակ
13:16
27 Հունիսի 2020
National Geographic-ը Հայաստանում արված կոլորիտային լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
National Geographic-ը Հայաստանում արված կոլորիտային լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
17:19
23 Հունիսի 2020
Հայրենական մեծ պատերազմի 99–ամյա վետերանը հաղթահարել է կորոնավիրուսն ու առողջացած դուրս գրվել ԲԿ-ից (ՖՈՏՈ)
Հայրենական մեծ պատերազմի 99–ամյա վետերանը հաղթահարել է կորոնավիրուսն ու առողջացած դուրս գրվել ԲԿ-ից. ՖՈՏՈ
11:21
19 Հունիսի 2020
Առաջին անգամ ՀՀ-ում. ամառային Արևադարձին հնարավոր կլինի հետևել ուղիղ հեռարձակմամբ Քարահունջից
Առաջին անգամ ՀՀ-ում. ամառային Արևադարձին հնարավոր կլինի հետևել ուղիղ հեռարձակմամբ Քարահունջ աստղադիտարանից
14:59
18 Հունիսի 2020
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա. նախարարություն
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա
12:36
18 Հունիսի 2020
Նոր որոշում. գյուղում բնակվող վարձու աշխատողի երեխայի նպաստը կլինի կրկնակի՝ 53 հազար դրամ
Նոր որոշում. գյուղում բնակվող վարձու աշխատողի երեխայի նպաստը կլինի կրկնակի՝ 53 հազար դրամ
14:18
15 Հունիսի 2020
Երևանի կենդանաբանական այգում ծնվել է եղնիկ Ալիսան (ՎԻԴԵՈ)
Պարզապես հրաշք, Երևանի կենդանաբանական այգում ծնվել է եղնիկ Ալիսան. ՎԻԴԵՈ
16:31
12 Հունիսի 2020
Ճոպանուղի, զիփլայն և 1700մ երկարությամբ արահետ դեպի Գնդեվանք. Ջերմուկում նոր ծրագիր է իրականացվում (ՖՈՏՈ)
Ճոպանուղի, զիփլայն և 1700մ երկարությամբ արահետ դեպի Գնդեվանք. Ջերմուկում նոր ծրագիր է իրականացվում. ՖՈՏՈ
14:32
11 Հունիսի 2020
«Տղերք ջան, դիմակս լվացած ա». Մկրտիչ Արզումանյանը հումորային լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
«Տղերք ջան, դիմակս լվացած ա». Մկրտիչ Արզումանյանը հումորային լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ