425.62
4.27
394.46
+7
Եղանակը Երևանում
Հայ

Մինչև տարեվերջ Հայաստանի դպրոցների 50 տոկոսում կգործեն Ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիաներ

12:18
30 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2019 թվականի սեպտեմբերին Հայաստանի դպրոցներում գործել է 284 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա` շուրջ 340 խմբակներով, որոնցում ընդգրկված է ավելի քան 7500 աշակերտ, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:

Կառավարության որոշմամբ ծրագրի ընդլայնման նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը տրամադրվել է լրացուցիչ 834 մլն ՀՀ դրամ, որի շրջանակում մինչև տարեվերջ լաբորատորիաների թիվը կկրկնապատկվի: Նորաբաց 284 լաբորատորիաներից 5-ը կբացվի Երևանում, մնացած 279-ը՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի դպրոցներում:

Արդեն տարեվերջին, պետական և մասնավոր ներդրումներով ՀՀ դպրոցներում կունենանք մոտ 580 լաբորատորիա, այդ թվում՝ Լոռու, Շիրակի և Տավուշի գրեթե բոլոր դպրոցներն ապահովված կլինեն նոր լաբորատորիաներով: Արդյունքում 2019 թվականի վերջին ՀՀ դպրոցների մոտ 50 տոկոսն ապահովված կլինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներով:

Նշենք, որ ծրագրի պահպանման և զարգացման համար 2018 թվականին տրամադրվել է շուրջ 180 մլն ՀՀ դրամ, իսկ 2019 թվականին ավելի քան 1 մլրդ 186 մլն դրամ, այդ թվում` 352.2 մլն դրամը որպես խմբակավարների աշխատավարձ, մնացածը` լաբորատրիաների ձեռքբերման և նրդրման համար:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
10:54
26 Սեպտեմբերի 2023
Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը (ՖՈՏՈ)
Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը. ՖՈՏՈ