420.75
4.19
394.07
+18
Եղանակը Երևանում
Հայ

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգով

13:46
04 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կայացավ գաստրոսկոպիայի կաբինետի բացում:

Համալսարանական համալիրի գաստրոէնտերոլոգիական ծառայության այս ընդլայնումը կարևոր քայլ է երեխաների շրջանում, ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի հիվանդությունների առավել արդյունավետ ախտորոշման և բուժման համար: Գաստրոսկոպիայի ներդրումն անհրաժեշտություն է նաև քիմիական նյութերի հետևանքով առաջացող կերակրափողի այրվածքների, և այլ դեպքերի հետազոտման համար, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Գաստրոսկոպիկ համակարգը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցին նվիրաբերել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը: Օլիմպուս ֆիրմայի նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգի օգնությամբ տարեկան շուրջ 800 երեխա հնարավորություն կստանա պատշաճ հետազոտվելու և ստանալու ճշգրիտ ախտորոշում:

Նշենք, որ հիմնադրամի կողմից այս նվիրաբերությունը հնարավոր է դարձել իր մշտական գործընկեր ու այս նախագծի հիմնական աջակից «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, ինչպես նաև՝ «Արտ լանչ» ՍՊԸ-ի, gg-ի, «Գոյա» ՓԲԸ-ի աջակցության և հիմնադրամի սեփական միջոցների ներդրման շնորհիվ:

««Մուրացան» համալսարանական հիվանդանոցը տարեկան շուրջ 86 հազար դիմելիություն ունի և սպասարկում է բուժօգնության կարիք ունեցող մարզերի և մայրաքաղաքի երեխաներին: Սենյակի բացումը, սարքի նվիրաբերությունը հովանավորների կողմից, կարծում եմ, առանցքային նշանակություն ունի: Եվ այդ քանակության մեջ յուրաքանչյուր երեխայի առողջություն մեզ համար թանկ է և կարևոր: Պետք է լինեն այնպիսի սարքեր, որ թե՛ իրենց նորարությամբ, թե՛ հնարավորություններով կապահովեն, թույլ կտան երեխաներին ստանալ լավագույնը»,- նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` հավելելով, որ առհասարակ մանուկների հետ կապված հարցերն ուշադրության առանցքում են, որովհետև այս ոլորտում կատարվող ներդրումները ամենաշնորհակալն են առողջապահական համակարգում և շնորհակալ է, որ բարերարները գնահատում և աջակցում են:

Հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց՝ խնդրի կարևորությունը և արդիականությունը հասկանալով և ամենօրյա համագործակցության մեջ գտնվելով հիվանդանոցի ղեկավարության հետ, որոշում կայացվեց աջակցել համալսարանական համալիրին՝ նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգով համալրելու գործում:

«Գաստրոսկոպիայի կաբինետի բացումը, նոր սարքավորումները ոչ միայն կլավացնեն այս ոլորտի կարիք ունեցողների բուժօգնության որակը, այլև կխթանեն գաստրոէնտերոլոգիական ծառայությունների զարգացմանը»,- նշեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Բոքսային բաժանմունքի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանը` տեղեկացնելով, որ պլանավորվում է հիվանդանոցում զարագացնել բուժական էնդոսկոպիայի ոլորտը:

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն (պաշտոնական կայք՝ www.hfc.am) իր գործունեությունը պաշտոնապես մեկնարկել է 2021 թվականի հունիսի 1-ին, և այս մեկ տարվա ընթացքում աջակցել է շուրջ 1670 երեխայի, որից 14-ին ցուցաբերվել է զգալի աջակցություն՝ ընդհուպ մինչև 100 հազար դոլար: Հիմնադրամի կողմից տրամադրված աջակցության չափը կազմել է շուրջ 340 մլն դրամ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները