ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, համապատասխան նախագիծը շրջանառվում է:
Նախարարը հայտնեց, որ քննարկվում է չպատվաստված քաղաքացիների մուտքը Հայփոստ արգելելու հարցը։
«Հունվարի 1-ից նաև հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում»,- ասաց Ավանեսյանը:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում