ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է տարածված լուրը, թե ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Իշխանասարի հատվածում ՀՀ սուվերեն տարածքից:
Նշենք, որ այսօր Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը
հայտնել է, որ ադրբեջանական զորքերը դուրս են եկել Իշխանասարի հատվածից։
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից ոչ հաստատել են, ոչ հերքել լուրը՝ հորդորելով սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա:–0–