+11
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանի մասնակցությամբ տեսահոլովակ և մանսուրյանական երաժշտություն. ինչպե՞ս է Երևանը պատրաստվում տոնին (ՎԻԴԵՈ)

15:34
14 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 19-ին Երևանը կնշի հիմնադրման 2801-ամյակը: 

Այս օրերին քաղաքն ակտիվ պատրաստվում է ծննդյան տոնին: Առաջին բարդ գործը կարգախոսի ընտրությունն էր, որն էլ պետք է թելադրեր տոնի ընդհանուր տրամադրությունը: 

«Մի քանի կարգախոս էր քննարկվում: Վերջիվերջո ընտրեցինք «Սրտումս Երևան», քանի որ քաղաքի ցանկացած բնակիչ իր սրտում ունի Երևանը: Սա նաև սիրո յուրօրինակ խոստովանություն է», - նշում է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Загружается новость ... "Лево"

«Սրտումս Երևան» 

Խոստովանությունը բառերով հնչում էր, իսկ ինչպե՞ս այն պետք է գրվեր ու մատուցվեր: Տարբերանշանի ստեղծման ու պաստառների մշակման գործին անցան գրաֆիկ-դիզայներները: «Էրեբունի-Երևան 2801» տարբերանշանով պաստառներն արդեն հանդիպում են քաղաքի տարբեր հատվածներում և հուշում առաջիկա համաքաղաքային տոնի մասին: Տարբերանշանը օգտագործվում է նաև տարբեր աքսեսուարների թողարկման ժամանակ:

«Հետևի՛ր արևին, արի՛ Երևան» 

Տոնը կհիշվի ու կնշանավորվի մանսուրյանական երաժշտությամբ: Մաեստրոյի ստեղծագործությունը, որը գրվել էր հատուկ պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար, արդեն ձայնագրված է: Այս օրերին նկարահանվում է նաև տեսահոլովակը:

Ռեժիսորի մտահղացմամբ, ստեղծագործության հնչյունները լսվում են քաղաքի տարբեր անկյուններում: Դրանք պատշգամբ են հրավիրում մշակութային հայտնի գործիչներին, արվեստագետներին, նաև պետական ու քաղաքական դեմքերին: Տեսահոլովակում նկարահանվել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և քաղաքապետ Հայկ Մարությանը:

Իսկ ի՞նչ միջոցառումներ են սպասվում 

Քաղաքի օրն այս տարի առաջին անգամ հավասարապես կտոնեն բոլոր վարչական շրջաններում:

«Կենտրոնից միջոցառումները հանում ենք և տեղափոխում վարչական շրջաններ: Սա նշանակում է, որ հավասարապես է տոնը նշվելու»,- ասում է փոխքաղաքապետը:

Տոնին քիչ ժամանակ է մնացել, իսկ անելիքները դեռ շատ են: Փոխքաղաքապետը վարչական շրջաններում անձամբ է ծանոթանում նախապատրաստական ընթացքին, խնդիրներին:

Հոկտեմբերի 19-ի միջոցառումները կմեկնարկեն ժամը 13:00-ից: Վարչական ամեն մի շրջան կներկայանա իր բնակիչներին համայնքային մարզամշակութային կենտրոնների նախաձեռնություններով:

«Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

«Կներկայացվի մեկ տարվա հաշվետվությունը, կլինի նաև պարգևատրման արարողություն և մշակութային մաս»,-նշում է Տիգրան Վիրաբյանը:

«Երաժշտացանկում կլինեն Խաչատրյան, Բաբաջանյան, բայց խուսափում ենք ավանդական ռեպերտուարից, կառաջարկենք մի փոքր այլ տարբերակ: Իսկապես կլինի տոն»,-ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

«Էրեբունի - Երևան 2801» հիմնական միջոցառումները կմեկնարկեն հոկտեմբերի 19-ի երեկոյան: Ժամը 19:00-ից մինչ 22:00-ն վարչական շրջաններից կհնչեն ամենատարբեր ոճերի ռիթմեր:

Աջափնյակում կլինի էստրադային համերգ, Ավանում ծրագիրը մանկապատանեկան է: Դասականների սիրահարներին Երևանը հրավիրում է Արաբկիր: Հայկական ջազի լեգենդները կլինեն Դավթաշենում: Ժողովրդական երգ ու պարով ձեզ կդիմավորի Էրեբունին, Կենտրոնում փոփ համերգ է սպասվում:
Մալաթիայում էստրադային բեմն է: Էլեկտրոնային երաժշտությունը կհնչի Նոր Նորքում: Ազգագրական տրամադրությունը՝ Նորք-Մարաշում: Ռոքի հայ աստղերին լսելու համար պետք է Նուբարաշեն հասնեք, հեղինակ-կատարողներին լսելու համար՝ Շենգավիթ: Ռետրո երաժշտությունն էլ կլինի Քանաքեռ-Զեյթունում: 22.00-ին Երևանի երկինքը կլուսավորվի վարչական շրջանների միաժամանակյա հրավառությամբ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
13:01
16 Փետրվարի 2023
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների (ՎԻԴԵՈ)
Բարի կադրեր՝ Դիլիջանից. կովկասյան ազնվացեղ եղջերուները հանգիստ զբոսնում են Դիլիջանում
11:47
23 Հունվարի 2023
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
19:04
22 Դեկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
22:34
06 Դեկտեմբերի 2022
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք (ՖՈՏՈ)
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք. ՖՈՏՈ
16:31
29 Նոյեմբերի 2022
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
14:47
19 Հոկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 14–ամյա և 16–ամյա աղջիկները հայտնաբերվել են
Նրանց հայտնաբերել են կայարանամերձ հրապարակում
11:02
11 Հոկտեմբերի 2022
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով (ՎԻԴԵՈ)
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով. ՎԻԴԵՈ
14:36
30 Սեպտեմբերի 2022
Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
Նախօրեին Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
10:15
28 Սեպտեմբերի 2022
Հայ զինծառայող է հայտնաբերվել է. նա համարվում էր անհայտ կորած Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով անհայտ կորած համարվող զինծառայող է հայտնաբերվել
22:08
22 Սեպտեմբերի 2022
Երկու հայ զինծառայողի հաջողվել է դուրս բերել թշնամու շրջափակումից
Երկու հայ զինծառայողի հաջողվել է դուրս բերել շրջափակումից, որտեղ գտնվել են 9 օր
23:13
15 Սեպտեմբերի 2022
Սյունիքում ԱԻՆ փրկարարը, ում հետ կապը կորել է, գտնվում է իր մյուս գորրծընկերների մոտ
Սյունիքում ԱԻՆ փրկարարը, ում հետ կապը կորել է, գտնվում է իր մյուս գորրծընկերների մոտ