ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի հրամանով Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Այս մասին նշվում է կառավորության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Մարտիրոսյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ փետրվարի 6-ին վարչապետի որոշմամբ, Արևիկ Անափիոսյանն ազատվել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։ Նա նշանակվել էր այդ պաշտոնին 2019 թ.-ի հունիսի 4-ին:-0-