ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի ԱԺ–ումհայտարարել է, որ տեղյակ չի եղել, որ կառավարությունը ֆինանսավորելու է սեռափոխված ծանրամարտիկ Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանումները։
Միաժամանակ նա նշել է, որ գոհ է, որ այդ ֆիլմը ֆինանսավորվելու է։
«Ֆինանսավորման որոշման ընդունման փուլում ես տեղյակ չէի և իմացա, երբ արդեն աղմուկ բարձրացավ», – ասել է վարչապետը։
Նա նաև նշել է, որ խոսքը մարզիկին նվիրված ֆիլմի մասին է, ում ռեկորդը մինչև հիմա չի գերազանցվել և որի շնորհիվ երեք անգամ հնչել է Հայաստանի օրհներգը։
«Հանրության արձագանքի պատճառով, որ բոլորը թարս են նայել իրեն, հետևից փսփսացել են, էդ մարդը կանգնել է ինքնասպանության եզրին ու հասկացել՝ պրոբլեմի լուծման միակ ճանապարհը Հայաստանից թողնել-հեռանալն է։ Երբ որ ինքը չեմպիոն է, մենք կկանգնենք, կնկարվենք հետը, երբ որ պրոբլեմ ունի՝ քեզ հետ գործ չունենք, իմ պատկերացումն էսպիսին չէ։ Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է», – ասել է Փաշինյանը։–0–