410.04
4.03
388.59
+24
Եղանակը Երևանում
Հայ

Պետությունն ամբողջությամբ կվճարի կրծքագեղձի քաղցկեղի բուժումը տրաստուզումաբ դեղորայքով

21:15
04 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. 2020թ.–ի մարտից այն հիվանդները, որոնց մոտ ախտորոշվել են կրծքագեղձի քաղցկեղի I-III փուլերը, կարող են տրաստուզումաբով բուժում անցնել պետական ծրագրի շրջանակում, երեքշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց առողջապահության նախարարի խորհրդական Հայկուհի Գյոկչյանը։

«Պետությունն իր վրա է վերցրել այս դեղորայքի ձեռքբերման ծախսերը, և արդեն մարտից այն կօգտագործվի այն կանանց բուժման համար, որոնց մոտ ախտորոշվել են կրծքագեղձի քաղցկեղի I-III փուլերը», – նշեց նա։

Գյոկչյանը նաև նշեց վաղ սկրինինգ անցնելու կարևորությունը։ Նա հիշեցրեց, որ 2015թ.–ից Հայաստանում գործում են անվճար սկրինինգի մի շարք ծրագրեր, մասնավորապես` պապ–թեստը` օրգանիզմում նախաքաղցկեղային փոփոխությունների հայտնաբերման համար։

«Պապ–թեստի միջոցով ախտորոշումն անվճար կարող են անցնել 30–59 տարեկան բոլոր կանայք ցանկացած պոլիկլինիկայում կամ ամբուլատոր կենտրոնում։ Ծրագրի նպատակն է հայտնաբերել արգանդի վզիկի նախաքաղցկեղային փոփոխություններն ու կանխարգելել վաղ փուլում», – ասաց նա։

Խոսելով կանանց առողջության պահպանման ծրագրերի մասին` Գյոկչյանը նշեց, որ 2020թ.–ին Սյունիքի, Տավուշի և Լոռվա մարզերում կգործարկվի նաև կանանց մոտ կոլոռեկտալ քաղցկեղի սկրինինգի փորձնական ծրագիր։

«Ծրագիրը կիրականացվի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի աջակցությամբ, որի շարժական լաբորատորիաները կանցկացնեն հետազոտություններ այդ երեք մարզերի բոլոր խոշոր բնակավայրերում։ Փորձնական փուլի արդյունքում ծրագիրը կարող է տարածվել Հայաստանի և Արցախի ողջ տարածքում», – ասաց նա։

Փորձագետն ընդգծեց, որ արդեն 2020թ.–ի հունվարի 1–ից չարորակ ուռուցքի վիրաբուժական հեռացումը Հայաստանում իրականացվում է պետական աջակցության շրջանակում, իսկ պոլիկլինիկաներում տրամադրվում են բուժծառայություններ քիմիաթերապիայի շրջանակում։

Առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն, 2018թ.–ին Հայաստանում գրանցվել է չարորակ գոյացությունների 8441 դեպք։ Տղամարդկանց շրջանում առավել տարածված է շնչուղիների, բրոնխների, թոքերի, ստամոքսի, լեղու ծորանների և շագանակագեղձի քաղցկեղը, կանանց մոտ` կրծքագեղձի, շնչուղիների, բրոնխների, հաստ աղու քաղցկեղը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:54
26 Սեպտեմբերի 2023
Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը (ՖՈՏՈ)
Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը. ՖՈՏՈ
11:34
25 Հուլիսի 2023
Հայաստանցի դպրոցականները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում
Հուլիսի 16-ից 25-ը Ցյուրիխում անցկացվել է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան, որում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ
19:37
19 Հուլիսի 2023
Սյունիքում վերականգնվել է 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին
Սյունիքում վերականգնվել է 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:37
08 Մայիսի 2023
Հայ դպրոցականները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում
Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալների
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
13:01
16 Փետրվարի 2023
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների (ՎԻԴԵՈ)
Բարի կադրեր՝ Դիլիջանից. կովկասյան ազնվացեղ եղջերուները հանգիստ զբոսնում են Դիլիջանում
11:47
23 Հունվարի 2023
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
19:04
22 Դեկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
22:34
06 Դեկտեմբերի 2022
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք (ՖՈՏՈ)
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք. ՖՈՏՈ
16:31
29 Նոյեմբերի 2022
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
14:47
19 Հոկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 14–ամյա և 16–ամյա աղջիկները հայտնաբերվել են
Նրանց հայտնաբերել են կայարանամերձ հրապարակում