ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան փաստով դեռ քրեական գործ չի հարուցվել։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պետ Նաիրա Հարությունյանը։
Загружается новость ... "Лево"
«Այս պահին դեպքի վայրում իրականացվում են քննչական գործողություններ», – ասաց Հարությունյանը։
Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:–0–