ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբաններն այօր չեն ներկայացել դատարան «մարտի 1-ի գործով» դատական նիստին:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնել է, որ նիստից առաջ ստացել է փաստաբանների համատեղ դիմումը: Փաստաբանները նշում են, որ հունվարի 9-ին պաշտպանւթյան ուղղությամբ սպառնալիքներ են հնչել տուժող կողմից:
Պաշտպանության կարծիքով, դատարանը պատշաճ կերպով չի արձագանքել նման երևույթին, և փաստաբանները զրկված են իրենց իրավունքներն ու պարտականություններն իրականացնելու հնարավորությունից: Այդ պատճառով, պաշտպանությունը հայտնել է, որ չի ներկայանա երեքշաբթի կայանալիք նիստին:
Իր հերթին տուժող կողմի ներկայացուցիչը, ով, փաստաբանների կարծիքով, սպառնալիքնե է հնչեցրել, հայտնեց, որ իրեն սխալ են հասկացել:
Փաստաբանների չներկայանալու պատճառով, դատական նիստը Դանիբեկյանի որոշմամբ հետաձգվել է և կկայանա փետրվարի 4-ին: Դատավորի խոսքով հաջորդ նիստի ժամանակ կբարձրացվի երեքշաբթի փաստաբանների բացակայության հարցը: Նախորդ նիստին չներկայացած փաստաբան Միհրան Պողոսյանի հանդեպ կիրառվել էր դատական պատժամիջոց` նկատեղության տեսքով:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում