ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը փոխադարձ հիմունքով չեղարկում է COVID-19–ի պատճառով ներդրված սահմանափակումները դեպի Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Իրան իրականացվող ոչ կանոնավոր և կանոնավոր չվերթերի նկատմամբ, հայտնում է Ռոսավիացիան, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։
«2022թ.–ի մարտի 9–ին, Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշմամբ, չեղարկվել են COVID-19–ի տարածման կանխման շրջանակում ավելի վաղ ներդրված սահմանափակումները դեպի Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Իրան իրականացվող ոչ կանոնավոր և կանոնավոր չվերթերի նկատմամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ կորոնավիրուսային սահմանափակումներն ամբողջությամբ հանվել են դեպի Բելառուս, Դոմինիկյան Հանրապետություն, Եգիպտոս (բացի Կահիրեից), ԱՄԷ, Թուրքիա, Ֆինլանդիա, Չեխիա, Շվեյցարիա, Հարավային Կորեա և Կուբա իրականացվող թռիչքների նկատմամբ։
Այս երկրներ իրականացվող թռիչքներն այժմ սահմանափակված են միայն օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրերով և երկրների ավիացիոն իշխանությունների առանձին պայմանավորվածություններով։–0–