+8
Եղանակը Երևանում
Հայ

Ռոստով–Երևան չվերթերը կդառնան ամենօրյա

20:33
25 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Ազիմուտ» ռուսական ավիաընկերությունը մտադիր է հուլիսի 8–ից ավելացնել Դոնի Ռոստով–Երևան չվերթերի հաճախականությունը։

Ինչպես հաղորդում է Travel.ru կայքը, այս որոշման հավանական պատճառը հուլիսի 8–ից Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության արգելքի ներդնումն է։

Նշվում է, որ «Պոբեդա» լոուքոսթերի կողմից Ռոստովից Վրաստան իրականացվող ամենօրյա չվերթերը հուլիսի 8–ից կդադարեցվեն։ 

Загружается новость ... "Лево"

«Ազիմուտը» դեպի Վրաստան չվերթեր չի իրականացնում, սակայն որոշեց հուլիսի 8–ից Հայաստան իրականացվող չվերթերը դարձնել ամենօրյա այն դեպքում, երբ ավելի վաղ նման քայլ նախատեսվում էր իրականացնել միայն ձմեռային չվացուցակում։ Երևանից դժվար չէ հասնել Վրաստան ավտոտրանսպորտով կամ գնացքով։ 

Հիմա «Ազիմուտ» ընկերությունը Ռոստով–Երևան չվերթեր է իրականացնում շաբաթական չորս անգամ (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի)։ Հունիսի 29–ից կավելացվի նաև չվերթ շաբաթ օրերին , հուլիսի 9–ից` երեքշաբթի և հինգշաբթի օրերին։ Ձմեռային չվացուցակում` հոկտեմբերի 27–ից, ժամանակացույցը կդառնա կայուն` ամեն օր ժամը 08։30–ին Ռոստովից և 11։55–ին Երևանից։

Ամռանը Ռոստովից Երևան միակողմանի թռիչքի արժեքն է սկսած 5585 ռուբլուց և Երևանից Ռուստով` 7805 ռուբլի, սեպտեմբեր–հոկտեմբերին` համապատասխանաբար 4860  և  6355 ռուբլի։ Նոյեմբերից թռիչքի արժեքը կլինի 3410 և 5630 ռուբլի, սակայն այն չի ներառի բեռի տեղափոխման վճարը։ Հարկ է հիշել, որ մի շարք դեպքերում մեկ ուղղությամբ գնված տոմսը կարող է լինել ավելի էժան, քան երկկողմանին։

«Ազիմուտը» չվերթեր է իրականացնում նաև Կրասնոդար–Երևան ուղղությամբ, սակայն այն դեռ իրականացվում է շաբաթական 4 անգամ։ Հոկտեմբերի 27–ից նախատեսվում է ավելացնել չվերթերի թիվը` հասցնելով 5–ի։ «Ազիմուտն» այս պահին չի իրականացնում նախորդ աշնանը մեկնարկած Ստավրոպոլ–Երևան չվերթը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:31
21 Նոյեմբերի 2019
Շուրջ 1,5 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար. Ավինյան
Շուրջ 1,5 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար:
17:41
20 Նոյեմբերի 2019
Տարոսիկի փոխարեն` ծառեր. Հայաստանում հարսանիքին ինքնատիպ տարոսիկներ են բաժանվել (ՖՈՏՈ)
Տարոսիկի փոխարեն` ծառեր. Հայաստանում հարսանիքին ինքնատիպ տարոսիկներ են բաժանվել:
10:59
20 Նոյեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարել է Վանաձորի պետական համալսարանի լավագույն ուսանողի տարեկան վարձը (ՖՈՏՈ)
ՎՏԲ-Հայաստան Բանկը ընտրեց Հայաստանի մարզերից մեկի լավագույն ուսանողին և վճարեց 1 տարվա ուսման համար:
17:21
19 Նոյեմբերի 2019
Կատար`առանց վիզայի. Կատարը չեղարկում է մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ քաղաքացիների համար (ՎԻԴԵՈ)
Կատար`առանց վիզայի. Կատարը չեղարկում է մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ քաղաքացիների համար:
11:02
19 Նոյեմբերի 2019
ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը բարձրացավ. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը
ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը բարձրացավ. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը:
11:19
18 Նոյեմբերի 2019
Կյանք փրկող վիրահատություն. Երևանում նյարդավիրաբույժները բարդ վիրահատությամբ կանխել են կաթվածի ռիսկը (ՖՈՏՈ)
Անևրիզմայի կլիպավորում. Երևանում նյարդավիրաբույժները բարդ վիրահատությամբ կանխել են կաթվածի ռիսկը։
22:37
17 Նոյեմբերի 2019
Երգիչ Միհրան Ծառուկյանը բեմից ամուսնության առաջարկություն արեց Արփի Գաբրիելյանին (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ երգիչ Միհրան Ծառուկյանը բեմից ամուսնության առաջարկություն արեց դերասանուհի Արփի Գաբրիելյանին։
15:59
16 Նոյեմբերի 2019
Երևանում վերանորոգվում են ստորգետնյա հետիոտնային անցումները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այս տարվա ծրագրով նորոգվում են նաև Հալաբյան-Կիևյան, մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարան տանող, Ազատություն պողոտայի՝ Հաղթանակ զբոսայգու մուտքի հարակից ստորգետնյա անցումները:
14:29
16 Նոյեմբերի 2019
Իսկական հրաշք. Երևանում 37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Իսկական հրաշք. Երևանում 37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել:
16:02
14 Նոյեմբերի 2019
RyanAir–ը, Wizz Air–ը, AirBaltic-ն ու «Ազիմուտը» գալիս են Հայաստան. կգործարկվի շուրջ 10 նոր ուղղություն. Ռևազյան
RyanAir–ը, Wizz Air–ը, AirBaltic-ն ու «Ազիմուտը» գալիս են Հայաստան. կգործարկվի շուրջ 10 նոր ուղղություն։
19:00
13 Նոյեմբերի 2019
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը (ՖՈՏՈ)
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը:
17:25
13 Նոյեմբերի 2019
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար: