416.29
4.22
388.08
+13
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները հացադուլ են սկսել կառավարության շենքի մոտ

22:45
22 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսօր հացադուլ են սկսել կառավարության շենքի մոտ։

Մի քանի քաղաքացիներ պաստառներով նստել են կառավարության շենքի մոտ։ Պաստառների վրա գրված է. «Ուզում եմ Ռուսաստան», «Հացադուլ, սպասում ենք վարչապետի դրական պատասխանին»։

Վերջին ամսում մշտապես բողոքի ակցիաներ են կազմակերպվում կառավարության , ԱԳՆ–ի շենքի մոտ։ Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիները պահանջում են, որպեսզի իրենց թույլ տան մուտք գործել ՌԴ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կառավարությունը հանել է օդային մուտքի արգելքը ԵՏՄ երեք երկրների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, ինչպես նաև Կորեայի Հանրապետության քաղաքացիների համար։

ԵՏՄ–ի կազմում ներառվող Հայաստանը ցանկում չկա։

Միաժամանակ, մոտ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ «Աերոֆլոտը» վերսկսում է կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ, և հոկտեմբերի 25–ից իրականացվելու են ամենօրյա չվերթեր Մոսկվա–Երևան–Մոսկվա երթուղով։ Եվս երեք ռուսական ավիաընկերություններ`NordStar-ը, «Ուրալյան ավիաուղիները» և AZUR air–ը Ռոսավիացիայից խնդրել են թույլտվություն Հայաստան չվերթեր իրականացնելու համար։

Ավիահաղորդակցություն Հայաստանի հետ. կոնկրետ քայլեր

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն օրերս հրապարակել է ավիաընկերությունների ցանկ, որոնք արդեն վերսկսել են կամ նախատեսում են վերսկսել կանոնավոր չվերթեր դեպի Հայաստան։ Դրանց թվում են Ռուսաստանը, Ֆրանսիան, Բելառուսը, Ուկրաինան, ԱՄԷ–ն, Լիբանանը, Քաթարը, Եգիպտոսը, Իրանը։

Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ`զանգելով 187 կամ հետևյալ հղումով։

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները