420.39
4.19
395.1
+17
Եղանակը Երևանում
Հայ

Սաթի Սպիվակովա․ «Իրական դասական» գրքի շնորհանդեսը՝ ARARAT թանգարանում (ՖՈՏՈ)

15:04
30 Հունիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 29-ին ARARAT թանգարանում տեղի ունեցավ ճանաչված դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի «Իրական դասական. անձանձրույթ զրույցներ արվեստի մարդկանց հետ‎» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը՝ թարգմանված Newmag հրատարակչության հայ-ռուսական Օրակուլ մատենաշարով, հաղորդում է Երևանի կոնյակի գործարանի մամուլի ծառայությունը։

Գիրքը ներկայացնում է Սաթի Սպիվակովայի զրույցներն աշխարհահռչակ արվեստագետների հետ, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի, Ֆանի Արդանի, Մայա Պլիսեցկայայի, Ռոբերտ Ուիլսոնի և այլոց հետ։

ЕКЗ_Спивакова (1).jpg

«Իրականում ժամանակակից արվեստին վերաբերող գրքեր այսօր քիչ կան և մեր որոշումը թարգմանել այս գիրքը, պայմանավորված էր ոչ միայն հեղինակով, այլև գրքի բովանդակությամբ՝ այն չափազանց հետաքրքիր է և ճանաչողական», - ընդգծում է հայ-ռուսական Օրակուլ մատենաշարի ղեկավար Ռուբեն Իշխանյանը։

Գրքի հայերեն տարբերակը հանդիսանում է նրա առաջին օտարալեզու թարգմանությունը, որտեղ հեղինակի թույլատվությամբ կատարվել են բովանդակային լրացումներ՝ յուրաքանչյուր հերոսին առավել ընդգրկուն ներկայացնելու նպատակով։

ЕКЗ_Спивакова (1).jpg

«Ինձ համար հաճելի է, որ գրքի առաջին թարգմանությունը հենց հայերենն է։ Ուրախ եմ շնորհանդեսին տեսնել այսքան հարազատ ու մտերիմ մարդկանց։ Այս գիրքը արվեստի ու արվեստ սիրող մարդկանց մասին է, իրական դասական գիրք։ Հուսով եմ, որ հայ ընթերցողն այն կգնահատի», - ասաց Սաթի Սպիվակովան։

ЕКЗ_Спивакова (1).jpg

Միջոցառման շրջանակում ARARAT թանգարանում տեղի ունեցավ հանրային զրույց Սաթի Սպիվակովայի մասնակցությամբ, որին հաջորդեց ARARAT ընդունելությունը։ Երեկոյի ընթացքում հյուրերը ոչ միայն ծանոթացան գրքի ստեղծման յուրօրինակ պատմությանը, այլև հնարավորություն ունեցան մտքեր փոխանակել և լեգենդար կոնյակների ուղեկցությամբ վայելել ջերմ երեկոն Սաթի Սպիվակովայի և նախագծի հեղինակների հետ։

ЕКЗ_Спивакова (1).jpg

«Շատ վաղուց Երևանում այսպիսի երեկո չէր եղել, որտեղ արվեստը ոչ թե ֆոն էր կամ պատճառ, այլ առանցք՝ դրա շուրջ միավորվելու և խոսելու համար։ Այդ առումով ARARAT թանգարանի ընտրությունը պատահական չէր։ Դասական է այն, ինչ ժամանակավոր չէ։ Իսկ այս դեպքում՝ և՛ արվեստը և կոնյակը՝ ժամանակի ընթացքում միայն նոր շերտեր է ստանում ու հարստանում», - նկատեց Newmag հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

ЕКЗ_Спивакова (1).jpg

Երեկոյի սկզբում Սաթի Սպիվակովան այցելեց ARARAT թանգարան, որտեղ նրան ներկայացվեց լեգենդար հայկական կոնյակի 135-ամյա ժառանգությունն ու վարպետության նոր եզրերը, նրա ստեղծման գաղտնիքներն ու վարպետների ստեղծագործական որոնումները։ Սաթի Սպիվակովան այցելեց նաև ARARAT թանգարանի գանձարան, որտեղ ներկայացված է լեգենդար կոնյակի յուրօրինակ տարեգիրը՝ կոնյակի բացառիկ նմուշներ սկսած 1902 թվականից մինչև մեր օրեր։

ЕКЗ_Спивакова (1).jpg

«Իրական դասական» գիրքը միավորում է տարբեր արվեստագետների, որոնցից շատերը տարբեր տարիներին եղել են նաև ARARAT թանգարանի հյուրերը։ Այդ հանգամանքը վկայում է, որ հետաքրքիր պատմությունները շատ անգամ հյուսվում են մարդկային անկեղծ ու ջերմ շփումներից։ Ուրախ եմ, որ ARARAT թանգարանը հանդիսանում է, ոչ միայն թանգարան դասական իմաստով, այլև ձևավորում է մշակութային բազմաբովանդակ շփումների ջերմ հարթակ», - նշեց ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները