ԵՐԵՎԱՆ, 8 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Մարտի 8–ը դարձել է համազգային տոն, և Վանաձորը բացառություն չէ։
Քաղաքում իսկական տոնական տրամադրություն է, կանանց և աղջիկներին շնորհավորում ու ծաղիկներ են նվիրում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և ոստիկանները։
ԱԻՆ–ի աշխատակիցներն էլ իրենց հերթին որոշել են յուրօրինակ ձևով շնորհավորել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Նրանք վերամբարձ կռունկի օգնությամբ ծաղիկներ են նվիրում պատշգամբում կանգնած կանանց և աղջիկներին։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը միանում է շնորհավորանքներին ու մեր ընթերցող կանանց մաղթում կանացի երջանկություն, ամուր և սիրող ընտանիք և, իհարկե, առողջություն։ Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի կանայք։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում