416.92
4.78
387.22
+26
Եղանակը Երևանում
Հայ

Շնորհիվ մեր դպրոցի տնօրենի, երեխաներս ծնված օրվանից դարձան հայտնի. եռյակների մայրիկ (ՖՈՏՈ)

17:30
24 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհին եռյակ է լույս աշխարհ բերել։ Այս մասին հուլիսի 23-ին գրառում էր արվել դպրոցի Facebook-յան էջում։ 

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը զրուցել է երեխաների մայրիկի` Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչ Հեղինե Գրիգորյանի հետ։

Այն մասին, որ իրենք եռյակ են ունենալու, երիտասարդ ծնողներն իմացել են հղիության 5-րդ շաբաթվա ընթացքում։

«Բժիշկն ասաց, որ 3-ն էլ մեզ հետ են։ Մենք սկզբում չհասկացանք, թե ում ի նկատի ունի բժիշկը։ Բայց երբ հասկացանք, որ եռյակ ենք ունենալու, չէինք կարողանում հավատալ մեր երջանկությանը»,- ասաց Հեղինեն։

Նա նշեց, որ հղիությունը լավ է ընթացել, սակայն քանի որ եռյակ է, ծնվել են 33 շաբաթականում։

Երեխաները ծնվել են կեսարյան հատման միջոցով, քանի, որ Հայաստանում եռյակի ծնունդը բնական ճանապարհով չի ընդունվում։

Տղաները ծնվել են 1,7 և 1,9 կգ քաշով և 43 ու 44 սմ հասակով, իսկ աղջիկը՝ 1,5 կգ քաշով և 41 սմ հասակով։ Փոքրիկների անուններն են Ալեքս, Արեն և Ռոզա։ Աղջնակին անվանել են իր տատիկի հիշատակին։

«Հույս ունենք, որ նա իր տատիկի գործը կշարունակի։ Նա Տավուշում հայտնի գրող է եղել՝ Ռոզա Վիրաբյանը»,- ասաց Հեղինեն։

Նա նշեց, որ, ցավոք, տատիկը մահացել է երեխաների մասին լուրը իմանալու օրը։

Այն հարցի, թե արդյոք պատրաստվում է կրկին մայրանալ, Հեղինեն պատասխանեց, որ եթե Աստված շնորհի այդպիսի հնարավորություն, ապա ինքը երջանիկ կլինի, քանի որ երեխաներից լավ բան չի կարող լինել։

Երիտասարդ մայրիկը նշեց, որ իր համար անսպասելի էր նման արձագանքը երեխաների ծնվելու լուրի վերաբերյալ։

«Շնորհիվ մեր դպրոցի տնօրենի, երեխաներս ծնված օրվանից դարձան հայտնի»,- ասաց նա։

Այն հարցին թե արդյոք աջակցության որևէ սպասում ունեն, Հեղինեն պատասխանեց, որ իրենց համար կարևորը իրենց բալիկների առողջությունն է։

«Մենք երիտասարդ ընտանիք ենք, ինչ–որ պետք լինի, մեր փոքրիկների համար կանենք»,- նշեց նա։

Նշենք, որ Հեղինեն երեխաների հետ գտնվում է Երևանի «Շենգավիթ» ԲԿ-ում։ Բոլորի ինքնազգացողությունը լավ է, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։-0-

тройня из Тавуша

Լուսանկարը` Հեղինե Գրիգորյանի

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:37
08 Մայիսի 2023
Հայ դպրոցականները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում
Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալների
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
13:01
16 Փետրվարի 2023
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների (ՎԻԴԵՈ)
Բարի կադրեր՝ Դիլիջանից. կովկասյան ազնվացեղ եղջերուները հանգիստ զբոսնում են Դիլիջանում
11:47
23 Հունվարի 2023
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
19:04
22 Դեկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
22:34
06 Դեկտեմբերի 2022
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք (ՖՈՏՈ)
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք. ՖՈՏՈ
16:31
29 Նոյեմբերի 2022
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
14:47
19 Հոկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 14–ամյա և 16–ամյա աղջիկները հայտնաբերվել են
Նրանց հայտնաբերել են կայարանամերձ հրապարակում
11:02
11 Հոկտեմբերի 2022
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով (ՎԻԴԵՈ)
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով. ՎԻԴԵՈ
14:36
30 Սեպտեմբերի 2022
Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
Նախօրեին Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
10:15
28 Սեպտեմբերի 2022
Հայ զինծառայող է հայտնաբերվել է. նա համարվում էր անհայտ կորած Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով անհայտ կորած համարվող զինծառայող է հայտնաբերվել