415.63
4.18
390.04
+17
Եղանակը Երևանում
Հայ

Սոցփաթեթի տրամադրման կարգում մի շարք փոփոխություններ են կատարվել.նախարարությունից պարզաբանում են

16:01
02 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սոցիալական փաթեթի տրամադրման կարգում մի շարք փոփոխություններ են կատարվել:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

«Գործող կարգավորումներով կա 4 ուղղություն, որով սոցփաթեթի շահառուն կարող էր իր գումարները՝ այն է, տարեկան 72 հազար դրամը ծախսել ակտիվ, բայց այս մասով որոշումը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից հետո: Քանի որ քննարկումներ են եղել բանկերի միության հետ, նրանք խնդրել են որոշակի ժամանակ տրամադրենք, որպեսզի կարողանան այդ ծառայությունները մատուցել»,-ասաց Սարգսյանը:

Աշխատանքի և զբաղվածության վարչության պետի խոսքով՝ ուղղություններից մեկը հնարավորություն է տալիս նախակրթարան, ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ հաճախող երեխաների ուսուման վարձի վճարումն իրականացնել սոցփաթեթով, եթե սոցփաթեթի շահառու հանդիսացողի երեխան հաճախում է վճարովի հաստատություն:

«Այս որոշմամբ նախատեսված է, որ 1 ամսվա ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը մարզաառողջարանական համալիրներ հաճախելու առումով, իսկ ԱՆ-ն ստամատոլոգիական ծառայությունների տրամադրման առումով մինչև նոյեմբերի 30-ը պետք է հրապարակեն այն վայրերի ցանկերը, որտեղ կարող են հաճախել կամ ում ծառայություններից կարող են օգտվել մեր շահառուները»,-ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ նույնականացման քարտի ներկայացման պահանջը ևս փոխվել է: Նախքան որոշման ընդունումը սոցիալական փաթեթի շահառուները պետք է բանկում ներկայացնեին նաև նույնականացման քարտ: Սակայն քննարկումների արդյունքում որոշվեց, որ այսուհետ սոցիալական փաթեթից օգտվելու համար նույնականացման քարտ ներկայացնելը պարտադիր պահանջ չէ: Եվ արդեն շահառուն ինքն է որոշում, թե իր անձը հաստատող որ փաստաթուղթը ներկայացնի:

«Մենք վերանայել ենք նաև սոցփաթեթի շահառուների ընտանիքի անդամների շրջանակը: Եթե նախկինում ընտանիքի անդամ էր համարվում մինչև 27 տարեկան երեխան, ամուսինը կամ կինը, ապա նոր կարգավորումներով հանել ենք մինև 27 տարեկան շեմը, այսինքն տարիքային սահմանափակում այլևս չկա: Բայց ընտանիքի անդամների շրջանակն ավելի ընդգրկուն դարձնելու համար, իհարկե, եթե նույն հասցեում են բնակվում, ներառել ենք նաև եղբայր, քույր, ծնողներ, հոգաբարձու, խնամակալ, պապ, տատ: Այսինքն, եթե շահառուները կցանկանան, որ այդ գումարից նաև օգտվեն իրենց հարազատները, ապա այս որոշմամբ այդ հնարավորությունն արդեն  տրվում է»,-ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ հաջորդ փոփոխությամբ էլ, եթե նախկինում շահառուն ազատվում էր աշխատանքից և ընդունվում էր մեկ այլ կառույց, որտեղ ևս կարող էր դառնալ սոցփաթեթի շահառու, պետք է 6 ամիս սպասեր, որ կրկին շահառու դառնար, ապա նոր կարգավորումներով` այդ խնդիրը ևս լուծված է:

«Եթե ազատվելու և ընդունվելու միջակայքը մեկ ամսից ավել չէ, ապա իր սոցփաթեթից օգտվելու իրավունքից լիովին կարող է օգտվել: Ինչպես նաև, եթե նախկինում աշխատողն իր արձակուրդի ժամանակահատվածում ցանկանում էր գնալ հանգստանալու, ապա միայն այդ պարագայում կարող էր իր սոցփաթեթի ամբողջ գումարը փոխանցվել, իսկ հիմա, եթե նույնիսկ արձակուրդում չէ, բայց ցանկանում է գումարը ստանալ, համապատասխան տեղեկանք ներկայացնելուց հետո ամբողջ գումարը փոխանցվում է»,-ասաց աշխատանքի և զբաղվածության վարչության պետը:

Սարգսյանը հավելեց նաև, որ սոցփաթեթում առկա նոր փոփոխություններով բարելավվել և պարզեցվել են շահառու դառնալու պայմանները:

Նախկինում խոսքը գնում էր 147 500 անձի մասին, ովքեր իրավունք ունեն սոցփաթեթի շահառու դառնալ: Եվ 147 500 անձից առնվազն 138 000–ը տարեկան իր հասանելիք աջակցությունից օգտվում էր, իսկ հիմա մոտ 650-700 հազար անձ կարող է օգտվել սոցփաթեթից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները