545.49
6.17
481.63
+4
Եղանակը Երևանում
Հայ

Սրտի լուրջ խնդիրներ ունեցող 4,5 տարեկան Անգելինան բարեհաջող վիրահատվել է, նման վիրահատություն ՀՀ–ում առաջին անգամ է կատարվել (ՖՈՏՈ)

10:54
09 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանում բարեհաջող վիրահատվել է սրտի լուրջ խնդիրներ ունեցող 4,5 տարեկան Անգելինան։

Օրերս Facebook սոցցանցում մեծ տարածում էր գտել մի  հրապարակում, որի միջոցով փորձում էին ահռելի մեծ գումար հավաքել 4,5 տարեկան Անգելինայի կյանքը փրկելու համար։  Փոքրիկն ուներ սրտային հիվանդություն` կարդիոմիոպաթիա, և վերջերս նրա առողջությունը կտրուկ վատթարացել էր։ Նա գտնվում էր Նորք-Մարաշ Բժշկական Կենտրոնում և բժշկական անձնակազմի հետ պայքարում կյանքի համար։

Նշվում էր, որ աղջնակին շտապ անհրաժեշտ է «արհեստական ձախ փորոք» կոչվող սարքը, որն առաջին անգամ պետք է տեղադրվեր Հայաստանում։

Մի քանի օրվա ընթացքում հավաքվեց անհրաժեշտ 100 հազար դոլարից 70 հազար դոլարը։ Իսկ 30 հազար դոլարը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով տրվեց պետբյուջեից։ Եվ նախօրեին փոքրիկը վիրահատվեց։

Ինչպես Facebook–յան իր էջում  նշում է Արսեն Թորոսյանը, Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց՝ շնորհիվ Նորք-Մարաշ ԲԿ սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի և Գագիկ Հեբոյանի և ամբողջ բժշկական անձնակազմի։

«Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները։ Շնորհակալություն բոլորին, ով իր լուման ներդրեց այս վեհ գործում», – նշել է նախարարը։–0–

Partners News
Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
29 Դեկտեմբերի 2021
2021 թ.-ին աշխարհը նվաճած հայ երիտասարդների հաջողությունները (ՎԻԴԵՈ)
2021 թ.-ին աշխարհը նվաճած հայ երիտասարդների հաջողությունները. ՎԻԴԵՈ
17:05
20 Դեկտեմբերի 2021
Ինչպես են մեր զինվորները նշում Մալենայի հաղթանակը
Հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են մեր զինվորները նշում 14-ամյա Մալենայի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում. ՎԻԴԵՈ
15:56
19 Դեկտեմբերի 2021
Հայաստան է վերադարձել 10 գերի. հրապարակվել են նրանց անունները
Հայաստան է վերադարձել 10 գերի. հրապարակվել են նրանց անունները
18:23
08 Դեկտեմբերի 2021
ARARAT թանգարանը նախաձեռնել է ներառական ծրագիր՝ #ԶգաՍրտով (ՖՈՏՈ)
Ծրագրի շրջանակներում ARARAT թանգարանը, համագործակցելով «Ունիսոն» հասարակական կազմակերպության հետ, կազմակերպեց շրջայցեր հաշմանդամություն ունեցող այցելուների համար․ՖՈՏՈ
17:04
28 Նոյեմբերի 2021
«Կյանք ու կռիվ». Զինվորի տան տղաների հուզիչ կատարումը` Սպորտային պարերի աշխարհի առաջնությանը (ՎԻԴԵՈ)
«Կյանք ու կռիվ». Զինվորի տան տղաների հուզիչ կատարումը`  Սպորտային պարերի աշխարհի առաջնությանը.ՎԻԴԵՈ
19:00
19 Նոյեմբերի 2021
Ցնցող լուսանկարներ Սևանա լճի հատակից (ՖՈՏՈ)
Ինչպիսի՞ն է Սևանա լճի հատակը, հրապարակվել են ցնցող լուսանկարներ.ՖՈՏՈ
15:15
18 Նոյեմբերի 2021
Սյունիքում տեսախցիկը ֆիքսել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ (ՎԻԴԵՈ)
Սյունիքում տեսախցիկը ֆիքսել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ.ՎԻԴԵՈ
14:37
29 Հոկտեմբերի 2021
Սայլակով տղան ստեղծել է ավտոմեքենան միայն ձեռքով վարելու հարմարանք ու վարում է առանց ոտքերի (ՎԻԴԵՈ)
Պատերազմի ժամանակ ողնուղեղային վիրավորում ստացած Անդրանիկը ստեղծել է ավտոմեքենան միայն ձեռքով վարելու հարմարանք.ՎԻԴԵՈ
12:59
27 Հոկտեմբերի 2021
Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
11:08
22 Սեպտեմբերի 2021
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա (ՎԻԴԵՈ)
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա.ՎԻԴԵՈ
12:20
17 Սեպտեմբերի 2021
Երևանում քաղցկեղով հիվանդ 36–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Հրաշքներ լինում են. Երևանում քաղցկեղով հիվանդ 36–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել.ՖՈՏՈ
15:44
01 Սեպտեմբերի 2021
«Նովոստի–Արմենիա»-ն ներկայացնում է նոր Travel show Հայաստանի մասին (ՎԻԴԵՈ)
«Նովոստի–Արմենիա»–ի YouTube–յան ալիքում կայացել է նոր Travel show–ի պրեմիերան, որը կոչվում է «Չեմ ուզում տուն գալ», այս անգամ ձեզ հետ բացահայտում ենք չքնաղ Լոռին.ՎԻԴԵՈ