ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Hetq.am ռեսուրսի հրապարակումը նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ:
Ստերի բուրգը փլվե՞ց
Hetq.am-ն այսօր հրապարակել է «Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել» վերտառությամբ
հոդված, որում նշվում է, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի լինելուց բացի, նաև այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչև նախագահ դառնալը: Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել։
Հրապարակման մեջ նշվում է, թե Սարգսյանը տարիներ առաջ ներդրումներ է արել այդ երկրում, մասնաբաժին է ունեցել Սենթ Քիթս և Նևիսի հյուրանոցներից մեկում։ Ըստ պնդման՝ նա մասնաբաժինը փոխանցել է իր ընտանիքի անդամներից մեկին մինչև 2013 թ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան դառնալը։ Հրատարակության տվյալներով, առանց իր իմացության է քաղաքացի դարձել և նշել է. «...իմ շարժառիթը ներդրումներ անելն էր, իսկ անձնագիրն ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում»։
Загружается новость ... "Лево"
Ըստ Սարգսյանի պնդման՝ 2013-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան նշանակվելուց առաջ հանձնարարել է իր իրավաբանին Սենթ Քիթս և Նևիսի անձնագիրը վերադարձնել պետությանը։ Սարգսյանը նշել է, թե 2017-ին, երբ իրեն առաջարկ էր արվել ՀՀ նախագահ դառնալ, պարզել էր, որ վերոնշյալ հանձնարարությունը չի կատարվել։ Պարզվել է նաև, որ այն անձը (ոչ իր իրավաբանը), որը պետք է զբաղվեր Սարգսյանի քաղաքացիության հարցերով, մահացել էր։ Դրանից հետո Սարգսյանը նամակ է գրել հանգուցյալի որդուն, որը նույն ընկերությունում է աշխատել, բացատրել է իրավիճակը և կրկնել է իր խնդրանքը։ Արմեն Սարգսյանը Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունից հրաժարվելու պաշտոնական գործընթացը սկսել է 2018-ի մարտին՝ նախագահ ընտրվելուց ոչ շատ շուտ։
«Այս պարագայում Սահմանադրությամբ նա չէր կարող նախագահ ընտրվել։ Նրա ստորագրած բոլոր հրամանագրերը, այդ թվում՝ օրենքները, պաշտոնյաների նշանակումները, ընտրությունները, նույնիսկ վարչապետի նշանակումը, հակաօրինական են», - պնդում են հոդվածի հեղինակները:
Պարբերականն ուշագրավ է համարում նաև այն փաստը, որ Սարգսյանի հունվարի 23-ին արված հրաժարականի հայտարարությունը հրապարակվել է, երբ նա պաշտոնական այցով ԱՄԷ-ում էր, հետո այնտեղից մեկնել է արձակուրդ առողջական խնդիրների պատճառով: Իսկ հրաժարական է տվել՝ այդպես էլ Հայաստան չվերադառնալով:
«Նախագահ Արմեն Սարգսյանը, հավանաբար, Հայաստան չի վերադառնա, քանի որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել փաստաթուղթ կեղծելու հիմքով», - նշել են հոդվածի հեղինակները:
Փաշինյանի մեկնաբանությունը
Վարչապետն ասաց, որ ասուլիսից առաջ տեղեկացվել է դրա մասին, սակայն մանրամասն դեռևս չի ծանոթացել բովանդակությանը:
«Եթե որևէ փաստ կա, որ որևէ ՀՀ պետական մարմին պետք է արձագանքի, կարծում եմ, որ այդ մարմինները պետք է զբաղվեն դրանով», - ասաց վարչապետը:
Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
հայտարարեց հրաժարականի մասին։ Որպես պատճառ նա նշեց համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների վրա ազդեցության գործիքների բացակայության մասին։
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2018թ.–ի ապրիլի 9–ին։ Նա դարձավ Հայաստանի առաջին նախագահը, որին ընտրեց խորհրդարանը 2015թ.–ին խորհրդարանական իշխանավարման անցնելուց հետո։ Նույն օրը դադարեցվեցին գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, և կառավարությունը հրաժարական տվեց։–0–