ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում փրկել են փոքրիկ Վահեի կյանքը։
Երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել ավտովթարից հետո՝ ծայրահեղ ծանր վիճակում, ջերմային (թերմիկ) այրվածքներով, մարմնի 80% ախտահարմամբ, նշվում է ԲԿ–ի Facebook-յան էջում:
«10 ամիս անց դրական դինամիկան նկատելի է։ Բուժանձնակազմի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում Վահեն դուրս է եկել ծանր վիճակից և սկսել է վերականգնողական բուժում ստանալ: Այժմ սկսել է քայլել քայլակով և կրկնակի ուրախացնում է, երբ քայլում է ինքնուրույն»,– նշում են ԲԿ–ից։
Տեսանյութը կարող եք դիտել
հետևյալ հղմամբ։–0–