568.62
6.36
485.42
+27
Եղանակը Երևանում
Հայ

Սուրենյանը ներկայացրել է օգոստոսի եղանակի կանխատեսումը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

13:08
01 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտորնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է օգոստոս ամսվա եղանակի կանխատեսումը։

«Օգոստոսին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը նորմայից ավել։ Սա նշանակում է, որ ամսվա ընթացքում, օրերի գերակշռող մասը լինելու է ոչ շատ շոգ եղանակակլիմայական պայմաններ», – նշել է օդերևութաբաը Facebook–յան իր էջում։

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտորնի հաղորդմամբ, հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից:

Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +25...+26C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +38...+40C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +14...+16C (դիտված պատմական նվազագույնը` +9...+110C, առավելագույնը` +41...+42C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 8-11մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +15...+17C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +30...+34C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև +7...+9C (դիտված պատմական նվազագույնը` 0...+3C, առավելագույնը` +36...+37C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 30-46մմ):

Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +16...+18C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +32...+34C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +5...+9C (դիտված պատմական նվազագույնը` 0...+3C, առավելագույնը` +35...+37C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 40-60մմ):

Տավուշի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +20...+22C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +34...+38C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +10...+14C (դիտված պատմական նվազագույնը` +5...+8C, առավելագույնը` +38...+40C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 30-55մմ):

Վայոց Ձորի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +25...+27 աստիճան, լեռնայինշրջաններում` +17...+19 աստիճան, որը 1-2աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` նախալեռնային շրջաններում մինչև +15...+18, լեռնային շրջաններում` +7...+10 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը նախալեռնային շրջաններում +37...+40, լեռնային շրջաններում` +30...+34 աստիճան, (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը նախալեռնային շրջաններում` +6...+11, լեռնային շրջաններում` -1...+3 աստիճան, առավելագույնը՝ նախալեռնային շրջաններում +37...+41, լեռնային շրջաններում` +32...+37 աստիճան)։ Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման նախալեռնային շրջաններում` 13-21մմ, լեռնային շրջաններում`40մմ):

Սյունիքի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +25...+26C, նախալեռնային շրջաններում` +17...+19C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +37...+40C, նախալեռնային շրջաններում` +30...+33C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +13...+15C, նախալեռնային շրջաններում` +7...+10C (դիտված պատմական նվազագույնը` հովտային շրջաններում` +10...+12C, նախալեռնային շրջաններում` +2...+4C, առավելագույնը` հովտային շրջաններում +41...+42C, նախալեռնային շրջաններում` +35...+36C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 8-30 մմ, նախալեռնային շրջաններում 15-40 մմ):

Երևան քաղաքում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +25...+26C. որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը ` մինչև +38...+40C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +14...+16C (դիտված պատմական նվազագույնը` +8...+10C, առավելագույնը` +41...+42C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 8-10 մմ):–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:07
22 Սեպտեմբերի 2020
Հայ նյարդավիրաբույժները կատարել են COVID-19–ով և թոքաբորբով հիվանդի բարդագույն վիրահատություն, որը հաջողել է անցել (ՖՈՏՈ)
Հայ նյարդավիրաբույժները կատարել են COVID-19–ով և թոքաբորբով հիվանդի բարդագույն վիրահատություն, որը հաջողել է անցել. ՖՈՏՈ
12:47
21 Սեպտեմբերի 2020
Հայկական օդուժի տոնական թռիչքը` Երևանի երկնքում (ՎԻԴԵՈ)
Հայկական օդուժի տոնական թռիչքը` Երևանի երկնքում. ՎԻԴԵՈ
12:34
21 Սեպտեմբերի 2020
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
20:08
19 Սեպտեմբերի 2020
Անկախության օրը ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի երկնքում
Անկախության օրը ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի երկնքում
12:25
16 Սեպտեմբերի 2020
«Վերադառնում եմ աշխատանքի». Տաթևիկ Ռևազյանն աշխատավայրից լուսանկար է հրապարակել դստեր հետ (ՖՈՏՈ)
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վերադարձել է աշխատանքի ու աշխատավայրից լուսանկարներ հրապարակել դստեր հետ. ՖՈՏՈ
16:13
15 Սեպտեմբերի 2020
Հայաստանի լեռներում հազվագյուտ սև անգղ են լուսանկարել (ՖՈՏՈ)
Հայաստանի լեռներում հազվագյուտ սև անգղ են լուսանկարել. ՖՈՏՈ
14:48
14 Սեպտեմբերի 2020
Երևանում արդեն տեղադրվել է 134 վերելակ (ՖՈՏՈ)
Երևանում արդեն տեղադրվել է 134 վերելակ. ՖՈՏՈ
13:40
14 Սեպտեմբերի 2020
Առաջին անգամ առաջին դասարան. ՀՀ–ում մեկնարկեց ուսումնական տարին COVID–19–ի պայմաններում (ՖՈՏՈ)
Առաջին անգամ առաջին դասարան. ՀՀ–ում մեկնարկեց ուսումնական տարին COVID–19–ի պայմաններում. ՖՈՏՈ
11:58
11 Սեպտեմբերի 2020
Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով (ՖՈՏՈ)
Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով. ՖՈՏՈ
11:43
11 Սեպտեմբերի 2020
Շոգերը չեն նահանջում. Հայաստանում շոգը կմոտենա 35-ամյա ռեկորդին
Շոգերը չեն նահանջում. Հայաստանում շոգը կմոտենա 35-ամյա ռեկորդին
21:04
09 Սեպտեմբերի 2020
Ջրային հրավառություն. Երևանում կվերագործարկվեն 22 շատրվաններն ու 8 ջրավազանները (ՎԻԴԵՈ)
Ջրային հրավառություն. Երևանում կվերագործարկվեն 22 շատրվաններն ու 8 ջրավազանները. ՎԻԴԵՈ
14:35
03 Սեպտեմբերի 2020
Ցնցող ռեկորդ. Սաքունց եղբայրները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում` ատամներով քաշելով 4 տոննա մեքենա և 12 տոննա ավտոբուս (ՖՈՏՈ)
Ցնցող ռեկորդ. Սաքունց եղբայրները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում` ատամներով քաշելով 4 տոննա մեքենա և 12 տոննա ավտոբուս. ՖՈՏՈ