ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Վաղը հավես օր է, կապույտ ջինջ երկինք, արև անուշ եղանակ, Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նշենք, որ այսօր հանրապետության տարածք է
ներխուժել ցուրտ մթնոլորտային ճակատ, առանձին շրջաններում տեղում է անձրև ու ձյուն, ջերմաստիճանը նվազել է 8–10 աստիճանով։–0–