+3
Եղանակը Երևանում
Հայ

Թագադրվել է «Միսս Երևան 2019»–ը (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ, ՖՈՏՈ)

23:23
23 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2004թ.–ից հետո առաջին անգամ Երևանում թագադրվել է «Միսս Երևան 2019»–ը։

конкурс красоты.jpg

«Միսս Երևան 2019» է ճանաչվել Անգելինա Թանանյանը։

Անգելինան «Նովոստի–Արմենիա»–ի թղթակցի հետ կիսվել է իր տպավորություններով`նշելով, որ «հիմա նա, կարծես, աշխարհի ամենաերջանիկ մարդն է»։

Ангелина Тананян.png

«Շատ ուրախ եմ, որ աշխարհում ներկայացնելու եմ իմ քաղաքը` իմ ամենասիրելի քաղաքը, Երևանի նմանը չկա», – ասաց նա։

«Միսս Երևանը» նաև պատմեց, որ սովորում է երաժշտական քոլեջի երկրորդ կուրսում`դաշնամուրի բաժնում, և մրցույթին մասնակցելու գաղափարն իր մայրիկինն է։

«Շատ կուզենայի ունենալ մոդելի մեծ կարիերա», – ասաց Թանանյանը` խոսելով ապագա ծրագրերի մասին։

Ангелина Тананян.png

«Միսս Երևան» տիտղոսից բացի, Անգելինան որպես նվեր ստացավ ավտոմեքենա։ Առաջին վիցե միսս դարձավ Մանե Գարեգենյանը, երկրորդ վիցե միսս ճանաչվեց Ալինա Աղեկյանը։ Անգելինային թագադրեց «Միսս Երևան 2004» տիտղոսին արժանացած Ռիմմա Եղիշյանը։

Մրցույթին մասնակցեց 18–26 տարեկան 19 աղջիկ, որոնցից կիսաեզրափակիչ անցավ 9 մասնակից։

Մասնակիցները հանդես եկան երեք դեֆիլեներում` ներկայացնելով դիզայներ Անահիտ Սիմոնյանի, Alex textile–ի և Bella Bianca հարսանյաց սրահի հարսանեկան զգեստների հավաքածուները։ Մրցույթին ելույթ ունեցան նաև հայ երգիչներ և պարողներ։

мисс ереван1.png

Ժյուրիի կազմում էին Հայաստանի նորաձևության ոլորտի ներկայացուցիչները, որոնց թվում էին դիզայներ Արամ Նիկոլյանը, «Միսս Հայաստան» հիմնադրամի ղեկավար Գոհար Հարությունյանը, «Միսս Երևան» գեղեցկության մրցույթի և նախագծի ղեկավար ու հիմնադիր Արթուր Վարդապետյանը։–0–

Partners News

loading...


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
09:00
28 Հունվարի 2020
Հայաստանը տոնում է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը
Տոնդ շնորհավոր հայ զինվոր. Հայաստանը տոնում է Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը
12:35
12 Հունվարի 2020
Մինչև տարեվերջ Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի 100 նոր ավտոբուսներով (ՎԻԴԵՈ)
Մինչև տարեվերջ Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի 100 նոր ավտոբուսներով. ՎԻԴԵՈ
12:32
09 Հունվարի 2020
Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում` 300.000 դրամ. կբարձրանան երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը
Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում` 300.000 դրամ. կբարձրանան երեխայի ծննդյան միանվագ և  մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը
13:51
08 Հունվարի 2020
Եվս մեկ փրկված կյանք հայ նյարդավիրաբույժների կողմից. հիվանդի մոտ ախտորոշվել էր հիդրոցեֆալիա (ՖՈՏՈ)
Եվս մեկ փրկված կյանք հայ նյարդավիրաբույժների կողմից. հիվանդի մոտ ախտորոշվել էր հիդրոցեֆալիա. ՖՈՏՈ
10:00
06 Հունվարի 2020
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Սուրբ Ծնունդը
Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:
13:45
03 Հունվարի 2020
Այսօր կարող է հրաշք կատարվի և Երևանում ձյուն տեղա. Սուրենյան
Այսօր կարող է հրաշք կատարվի և Երևանում ձյուն տեղա. Սուրենյան
21:50
02 Հունվարի 2020
Երևանի կենտրոնի ամենայուրօրինակ տոնածառերը (ՖՈՏՈ)
Երևանի կենտրոնի ամենայուրօրինակ տոնածառերը. ՖՈՏՈ
00:47
01 Հունվարի 2020
2020 թվականը դառնալու է թերահավատներին հուսավառելու և հավատավորների թռիչքի տարի. ՀՀ վարչապետի ամանորյա ուղերձը (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Ամանորի շնորհավորական ուղերձը հղեց Հանրապետության Հրապարակից. ՎԻԴԵՈ
09:00
31 Դեկտեմբերի 2019
«Նովոստի–Արմենիա»–ն շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. լավագույն մաղթանքներով` ԱՄԻ «Նովոսի-Արմենիա»–ի խմբագրություն
14:27
29 Դեկտեմբերի 2019
Գարնանային Ամանոր. հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և առանց տեղումների եղանակ
Գարնանային Ամանոր. հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և առանց տեղումների եղանակ
17:40
27 Դեկտեմբերի 2019
Երևանի 10 վարչական շրջաններում 20 նոր վերելակներ կգործարկվեն (ՖՈՏՈ)
Երևանի 10 վարչական շրջաններում 20 նոր վերելակներ կգործարկվեն. ՖՈՏՈ
00:08
27 Դեկտեմբերի 2019
Մասնավոր ուղևորափոխադրողի ներկրած ավտոբուսներն արդեն երթևեկում են Երևանում (ՖՈՏՈ)
Մասնավոր ուղևորափոխադրողի ներկրած ավտոբուսներն արդեն երթևեկում են Երևանում. ՖՈՏՈ