Տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված.Փաշինյան (ՎԻԴԵՈ)
12:55
22 Հուլիսի 2021
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասել է, որ մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված:
«Ադրբեջանի սադրիչ քայլերն ու առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար: Այս համատեքստում նախ ուզում եմ ընդգծել այն առանցքային դերը, որ կատարում է Ռուսաստանը մեր տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը ապհովելու գործխում: Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորումը և ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելությունը անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում», – ասել է Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ:–0–
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները