ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը խոստանում է 10 օր արևային ու տաք եղանակ։
Այդ մասին նա գրել է Facebook–յան իր էջում։
«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք», – նշել է օդերևութաբանը։
Օդերևութաբանների կանխատեսմամբ, շաբաթ վերջին Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի մինչև +30–ի, երկրի հյուսիսային շրջաններում կտաքանա` հասնելով +24...+25 աստիճանի, հարավային շրջաններում կանխատեսվում է +33 աստիճանից բարձր ջերմաստիճան։–0–