ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Աչաջուր գյուղի 16–ամյա բնակիչն հայտնաբերվել է։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, այսօր ժամը 18:44-ին ոստիկանությունից տեղեկություն է հաղորդվել, որ Գևորգ Մ.-ն հայտնաբերվել է Նոյեմբերյան քաղաքում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 02։11-ին «911» ծառայություն
տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ս. թ. դեկտեմբերի
19-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, գյուղի բնակիչ Գևորգ Մ.-ն (ծնված 2003 թ.) տանից
դուրս է եկել դեպի այգի և չի վերադարձել։ –0–