ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսով վարակված 23 հղի և 270 երեխա կա։
Загружается новость ... "Лево"
Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Երեկվա դրությամբ ունենք հաստատված 270 երեխա կա, իհարկե, երեխա ասելով նկատի ունեմ մինչև 18 տարեկան պացիենտներին, որոնցից ընդամենը 2 երեխա ունի թոքաբորբ և շատ թեթև, որևէ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող վիճակ չկա»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով, կա նաև վարակված 23 հղի, որոնց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։
Հայաստանում մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով։–0–