ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նշում է, որ Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը:
Загружается новость ... "Лево"
«Ներկայումս լճի թափանցիկությունը կտրուկ աճել է, հունիսի 30-ին դիտված միջին 2մ-ից հասնելով 6.5, որոշ տեղերում մինչև 9 մ-ի: Նշված ցուցանիշը 2018-19թ.թ.-ի արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ։–0–