416.29
4.22
388.08
+16
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են Ռուսաստանից փոխանցումներ ստանալ ՀՀ դրամով

17:30
25 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ-ն մեկնարկել է Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներ ազգային արժույթով։ Ծառայությունը հասանելի է ստացողի բանկային տվյալների միջոցով: Փոխանցումը մուտքագրվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդի հաշվին մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Բանկային տվյալների միջոցով գումար փոխանցելու համար անհրաժեշտ է օգտվել ռուսական ВТБ Мобайл բջջային հավելվածից կամ ВТБ Онлайн-ի վեբ տարբերակից: Այնուհետև անհրաժեշտ է անցնել «Платежи» բաժին, ընտրել «По реквизитам в валюте» գործարքը, ելքագրման հաշիվը, մուտքագրել փոխանցվող գումարը և նպատակը, բանկի կոդը, նշել ստացողի ԱԱՀ-ն, հասցեն և հաշիվը: ՀՀ դրամով փոխանցում կատարելու համար հաճախորդին նախապես կառաջարկվի բացել ընթացիկ հաշիվ իր ընտրած արժույթով, գնել այդ արժույթով գումար, որից հետո փոխանցել այն:

ՌԴ-ից Հայաստան յուրաքանչուր դրամական փոխանցման առավելագույն գումարը կազմում է մինչև 20 մլն ռուբլի (համարժեք ՀՀ դրամ), միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը՝ 1500 ՀՀ դրամից մինչև 20 հազար ՀՀ դրամ։

«Ռուսական խոշորագույն բանկերի նկատմամբ կիրառված սահմանափակումներն ազդել են առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև միջազգային փոխանցումների իրականացման ծավալների և հնարավորության վրա։ Այդ պատճառով, ՎՏԲ-ն գործարկել է ծառայություն, որից կկարողանան օգտվել մեր բազմաթիվ հաճախորդները և նրանց ընտանիքները: Նոր ծառայության շնորհիվ փոխանցումները հարմար և հասանելի կլինեն ինչպես նախկինում, իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան Ռուսաստանից փոխանցված միջոցները ստանալ արագ, հեշտ և ցանկացած պահի։ Հաճախորդի համար ծառայության հիմնական առավելությունն այն է, որ բանկ այցելելու անհրաժեշտություն չկա, քանի որ գումարը մուտքագրվում է անմիջապես ստացողի հաշվին կամ քարտին և, որ ամենակարևորն է, անմիջապես ազգային արժույթով»,- նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթևիկ Բադալյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները