416.29
4.22
388.08
+16
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Armenian Assembly» ՀԿ-ն հուշագիր են ստորագրել բազմարժութային վիրտուալ քարտերի նախագծի մեկնարկի վերաբերյալ

12:22
30 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի և Armenian Assembly հասարակական կազմակերպության միջև ստորագրվեց համատեղ նախագծի մեկնարկի մասին համաձայնագիր, որով ազդարարվեց Armenia Guide հավելվածում ՎՏԲ-Հայաստան բանկի վիրտուալ զբոսաշրջային քարտի ներդրման համատեղ աշխատանքների սկիզբը։ Վիրտուալ բազմարժութային զբոսաշրջային քարտը Armenia Guide հավելվածում հասանելի կդառնա արդեն 2020 թվականին, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Նշենք, որ գործարար և մշակութային նախաձեռնությունների աջակցության Armenian Assembly հասարակական կազմակերպության այս նախագիծը ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից 2019 թվականի օգոստոսի 1-ին և 2-ին ներկայացվել էր Բելոռուսի Մինսկ քաղաքում կայացած «ՎՏԲ Խմբի մանրածախ բիզնեսին նվիրված Visa-2019 նորարարական ֆորումի» շրջանակներում կազմակերպված մրցույթին և զբաղեցրել էր առաջին տեղը՝ որպես լավագույն նորարարական ստարտափ նախագիծ: 

Armenia Guide հավելվածի հիմքի վրա մշակված «Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային քարտ» նախագիծը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից ճանաչվել է լավագույնը` ԱՊՀ երկրների և Վրաստանի մանրածախ բիզնեսի զարգացման և թվայնացմանն ուղղված, ինչպես նաև Visa միջազգային վճարային համակարգում նորարարական լուծումներ առաջարկող նախաձեռնությունների միջև: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը նշեց՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ աջակցում է հետաքրքիր գաղափարներին և առաջարկություններին, առավել ևս, երբ հարցը վերաբերում է ստարտափերին` նորաստեղծ բիզնեսի զարգացմանն աջակցելը՝ մեր առաջնահերթություններից է: Armenia Guide հավելվածում մեր վիրտուալ տուրիստական քարտերի միջոցով զբոսաշրջիկները կարող են հեշտությամբ կատարել դրամական փոխանցումներ արտերկրից և միաժամանակ օգտվել վիրտուալ քարտի 4 հաշիվներից: Այս նախագիծը միտված է Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տուրիզմի շուկայի ծավալի ավելացմանը և ծառայությունների ամբողջական ցանկի մատուցման արդյունքում տուրիստական ծառայությունների դիվերսիֆիկացմանը: 

Armenian Assembly հասարակական կազմակերպության հանրային խորհուրդի բարձրագույն մարմնի նախագահ Վահե Ենգիբարյանը պատմեց՝ «Մենք վստահ ենք, որ այս նախաձեռնությունը Հայաստանի բնակիչներին և հյուրերին հնարավորություն կընձեռի առանց խոչընդոտների ճանաչել մեր երկիրը։ Վիրտուալ քարտի շնորհիվ հաճախորդներն արագ և առանց խնդիրների գրեթե մի քանի գործողությամբ կկարողանան ամրագրել թատրոնի և տարբեր միջոցառումների տոմսեր, անցկացնել լավ ժամանակ և ունենալ ավելի շատ լավ հիշողություններ»: 

Արդեն 2020 թվականից Հայաստանի զբոսաշրջիկներին և բնակիչներին հասանելի կլինի Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային բազմարժույթային քարտը, որը կընդլայնի երկրով ճանապարհորդելու հնարավորությունները։ Վիրտուալ քարտը հնարավորություն կտա Հայաստանի հյուրերին և բնակիչներին հենց հավելվածի միջոցով վճարել ծառայությունների և պրոդուկտների (կինոյի տոմս, հյուրանոցի ամրագրում, ռեստորաններ, շրջագայություններ և այլն) համար, անմիջապես ձևակերպել վիրտուալ քարտեր՝ անցնելով նույնականացում` հավելվածից կատարվող վիդեո զանգի միջոցով, ստանալ հնարավորություն մուտք գործելու վիրտուալ քարտի միանգամից չորս հաշիվներ (AMD, USD, EUR, RUR), զբոսաշրջության նպատակով արտասահմանից փոխանցումներ կատարել վիրտուալ քարտի հաշվին և վիրտուալ քարտով տարբեր ծառայությունների համար վճարելիս՝ ստանալ արտարժույթի փոխարկման արտոյալ պայմաններ։ Իրականացված գործարքների համար օգտատերերը կարող են նաև կուտակել բոնուսներ՝ հետագայում դրանք գործընկերային ապրանքների և ծառայությունների փոխանակման հնարավորությամբ:   

Բջջային հավելվածի պաշտոնական մեկնարկը տրվել է Armenian Summit of Minds գագաթնաժողովի շրջանակներում՝ 2019 թ.-ի հունիսին: Հավելվածը զբոսաշրջիկներին և տեղացիներին ներկայացնում է երկրի ամենասպասված միջոցառումները, հետաքրքիր երթուղիները և գլխավոր տեսարժան վայրերը: Armenia Guide-ը կարելի է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները