605.94
6.7
508.21
+1
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ հիփոթեքային վարկավորման պետական աջակցության հատուկ ծրագրին

20:07
02 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնեց իր համագործակցությունը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ նաև «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրի» շրջանակներում, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Պետական ծրագիրը, որին միացավ ՎՏԲ-Հայաստան Բանկն, իր մեջ ներառում է երեք ուղղություններ, որոնց իրագործման համար պետբյուջեից 2020թ. կհատկացվի ավելի քան 526 մլն․ՀՀ դրամ՝ ի աջակցություն 1000-ից ավելի շահառուների։

Առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի երկու և ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, որոնք հիփոթեքային վարկ են ձևակերպում ՀՀ մարզերում գույքի ձեռբերման նպատակով։ Միջոցներն ուղղվելու են հիփոթեքային վարկի կանխավճարի ֆինանսավորմանը։ Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է ոչ ավել, քան 2.6 մլն. ՀՀ դրամ (կախված շահառուի տարիքից և ընտանիքում երեխաների քանակից)։

Երկրորդ ծրագիրը հնարավորություն է տալիս առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի ստանալ կանխավճարի ապահովագրության պայմանով հաստատված հիփոթեքի տարեկան ապահովագրական վճարի 90%-ի փոխհատուցում: Այս դեպքում փոխհատուցման գումարը նախատեսված է մինչև 180 հազ. ՀՀ դրամի չափով:

Աջակցության երրորդ ծրագիրը նախատեսված է այն ընտանիքների համար, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ: Երեխայի ծննդյան դեպքում պետությունը պատրաստ է մարել վարկի մնացորդային մայր գումարի մի մասը, եթե վարկի սպասարկման պատմությունը համապատասխանում է պետական ծրագրի պահանջներին: Հաշվի առնելով սուբսիդավորման բոլոր բաղկացուցիչները՝ աջակցության առավելագույն չափը կազմում է ոչ ավել, քան 4 մլն. ՀՀ դրամ (կախված շահառուի տարիքից և ընտանիքում երեխաների քանակից):

Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը հիփոթեքային շուկայի ակտիվ մասնակից է: Հիփոթեքային վարկերը ձևակերպվում են Բանկի 73 մասնաճյուղերից յուրաքանչյուրում: Իսկ Երևանում վարկառուները կարող են օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոնի ծառայություններից, որն իր ձևաչափով առաջինն է ՀՀ բանկային համակարգում:

Հիփոթեքային վարկավորման պետական աջակցության հատուկ ծրագրերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում:

Հիփոթեքային վարկավորման պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

Partners News
Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:54
16 Նոյեմբերի 2020
Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներն այսուհետ կուղևորվեն «Կիլիկիա» ավտոկայանից
Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներն այսուհետ կուղևորվեն «Կիլիկիա» ավտոկայանից
18:38
28 Հոկտեմբերի 2020
Ռմբակոծեք մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք ձեզ կպատասխանենք նոր կյանքով. Երևանում արցախցի փոքրիկ է ծնվել (ՖՈՏՈ)
Ռմբակոծեք մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք ձեզ կպատասխանենք նոր կյանքով. Երևանում արցախցի փոքրիկ է ծնվել. ՖՈՏՈ
13:10
26 Հոկտեմբերի 2020
Հաղթում ենք նաև կրթության ոլորտում. հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել
Հաղթում ենք նաև կրթության ոլորտում. հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել
14:56
17 Հոկտեմբերի 2020
Մինչև հաղթություն. Հայաստանի բոլոր եկեղեցիներում զանգերը 10 րոպե կղողանջեն՝ ի զորակցություն հայոց բանակի (ՎԻԴԵՈ)
Ղողանջ և աղոթք մինչև հաղթություն. Հայաստանի բոլոր եկեղեցիներում զանգերը 10 րոպե կղողանջեն՝ ի զորակցություն հայոց բանակի. ՎԻԴԵՈ
12:38
09 Հոկտեմբերի 2020
Արցախի քաղաքացիները կարող են կենսաթոշակներն ու նպաստները ստանալ Հայաստանի փոստային բաժանմունքներում
Արցախի քաղաքացիները կարող են կենսաթոշակներն ու նպաստները ստանալ Հայաստանի փոստային բաժանմունքներում
12:59
26 Սեպտեմբերի 2020
Ի՞նչ եղանակ է սպասվում սեպտեմբերի վերջին օրերին
Ի՞նչ եղանակ է սպասվում սեպտեմբերի վերջին օրերին
20:07
22 Սեպտեմբերի 2020
Հայ նյարդավիրաբույժները կատարել են COVID-19–ով և թոքաբորբով հիվանդի բարդագույն վիրահատություն, որը հաջողել է անցել (ՖՈՏՈ)
Հայ նյարդավիրաբույժները կատարել են COVID-19–ով և թոքաբորբով հիվանդի բարդագույն վիրահատություն, որը հաջողել է անցել. ՖՈՏՈ
12:47
21 Սեպտեմբերի 2020
Հայկական օդուժի տոնական թռիչքը` Երևանի երկնքում (ՎԻԴԵՈ)
Հայկական օդուժի տոնական թռիչքը` Երևանի երկնքում. ՎԻԴԵՈ
12:34
21 Սեպտեմբերի 2020
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
20:08
19 Սեպտեմբերի 2020
Անկախության օրը ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի երկնքում
Անկախության օրը ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի երկնքում
12:25
16 Սեպտեմբերի 2020
«Վերադառնում եմ աշխատանքի». Տաթևիկ Ռևազյանն աշխատավայրից լուսանկար է հրապարակել դստեր հետ (ՖՈՏՈ)
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վերադարձել է աշխատանքի ու աշխատավայրից լուսանկարներ հրապարակել դստեր հետ. ՖՈՏՈ
16:13
15 Սեպտեմբերի 2020
Հայաստանի լեռներում հազվագյուտ սև անգղ են լուսանկարել (ՖՈՏՈ)
Հայաստանի լեռներում հազվագյուտ սև անգղ են լուսանկարել. ՖՈՏՈ