+8
Եղանակը Երևանում
Հայ

Վանաձորի ԲԿ-ում բարդ վիրահատության արդյունքում վերականգնվել է 5-ամյա փոքրիկի մատների շարժունակությունը

15:07
26 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. «Վանաձորի բժշկական կենտրոն»-ում մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի կողմից կատարվել է հերթական բարդ վիրահատությունը: Բժշկական կենտրոն է ընդունվել 5-ամյա տղա երեխա՝ «սինդակտիլիա» պաթոլոգիայով, հաղորդում է ԲԿ-ի մամուլի ծառայությունը:

Սինդակտիլիան ձեռքի կամ ոտքի մատների բնածին ձևախախտում է, որի դեպքում երկու կամ ավելի մատներ մասամբ կամ ամբողջովին սերտաճած կամ ձուլված են միմյանց, ինչի հետևանքով միջմատնային տարածությունը մասամբ կամ ամբողջովին փակված է լինում:

Մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ իրենց առաջ դրված ամենակարևոր խնդիրն այն էր, որ պետք է կարողանային ոչ միայն մատները ճիշտ առանձնացնել իրարից, այլ նաև հետագայում չառաջանար սպիաձև կոնտրակտուրա, որպեսզի հետագայում մատները կարողանան լիարժեք աշխատել:

Վիրահատությունը տևել է 2.5 ժամ: Կատարվել է «զեթպլաստիկա», որը, ի պատիվ ողջ բժշկական կենտրոնի ու մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի, հաջողությամբ է ավարտվել: Երեխայի ամբողջ մաշկը լիարժեք վերականգնվել է:

Թե՛ վիրահատության ժամանակ, թե՛ հետվիրահատական շրջանում որևէ բորբոքային կամ այլ տիպի բարդություններ չեն առաջացել: Վերականգնվել է մատների ամբողջական շարժունակությունը, փոքրիկը կարողանում է ազատ շարժել մատները, բացել, փակել ու խաղալ:

Հետվիրահատական շրջանը տևել է 14 օր, որից հետո փոքրիկը դուրս գրվել հիվանդանոցից:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
13:01
16 Փետրվարի 2023
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների (ՎԻԴԵՈ)
Բարի կադրեր՝ Դիլիջանից. կովկասյան ազնվացեղ եղջերուները հանգիստ զբոսնում են Դիլիջանում
11:47
23 Հունվարի 2023
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
19:04
22 Դեկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
22:34
06 Դեկտեմբերի 2022
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք (ՖՈՏՈ)
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք. ՖՈՏՈ
16:31
29 Նոյեմբերի 2022
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
14:47
19 Հոկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 14–ամյա և 16–ամյա աղջիկները հայտնաբերվել են
Նրանց հայտնաբերել են կայարանամերձ հրապարակում
11:02
11 Հոկտեմբերի 2022
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով (ՎԻԴԵՈ)
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով. ՎԻԴԵՈ
14:36
30 Սեպտեմբերի 2022
Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
Նախօրեին Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
10:15
28 Սեպտեմբերի 2022
Հայ զինծառայող է հայտնաբերվել է. նա համարվում էր անհայտ կորած Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով անհայտ կորած համարվող զինծառայող է հայտնաբերվել
22:08
22 Սեպտեմբերի 2022
Երկու հայ զինծառայողի հաջողվել է դուրս բերել թշնամու շրջափակումից
Երկու հայ զինծառայողի հաջողվել է դուրս բերել շրջափակումից, որտեղ գտնվել են 9 օր
23:13
15 Սեպտեմբերի 2022
Սյունիքում ԱԻՆ փրկարարը, ում հետ կապը կորել է, գտնվում է իր մյուս գորրծընկերների մոտ
Սյունիքում ԱԻՆ փրկարարը, ում հետ կապը կորել է, գտնվում է իր մյուս գորրծընկերների մոտ